ՀՈՊ-ՀՈՊ ՆԱՊՈ․ խաղում են ամենափոքրերը

Փոքրիկների հետ պետք է խաղալ ՇԱ՜Տ, ու որքան վաղ տարիքից, այնքան լավ:

Իսկ եթե արդեն փնտրում եք նրա առաջին սեղանի խաղը, ուրեմն «Հոպ-հոպ նապո»-ն այն է, ինչ պետք է:

Խաղը բաղկացած է տարբեր թեմատիկ պատկերներով քարտերից (կենդանի, առարկա, սնունդ, գործողություն), որոնք տարանջատված են գույներով։

Մասնակիցները ժեստերով բացատրում են խաղաքարտերի պատկերները և առաջ գնում խաղատախտակի վանդակներով:

Խաղի առանձնահատկությունները՝
– Բոլոր մասնակիցները ներգրավված են, անկախ նրանից՝ իրենց հերթն է, թե ոչ. մեկը բացատրում է, մյուսները՝ գուշակում:

  • Բոլոր մասնակիցները հաղթում են. խաղն ավարտվում է, երբ բոլորը հասնում են եզրագծին:
  • Կանոնները պարզ են, իսկ խաղը մատչելի նույնիսկ դեռևս չխոսող բալիկների համար:

Ինչպես է խաղը նպաստում երեխայի զարգացմանը

  • Ընկալում է պատկեր-խոսք փոխկապակցվածությունը
  • Կոորդինացնում է տարածության մեջ սեփական շարժումները
  • Սովորում է երևակայել և առանց խոսքերի ինքնաարտահայտվել
  • Ձեռք է բերում համբերություն ու ավելիին ձգտելու ցանկություն:

«Հոպ-հոպ նապո»-ն հաճույք է սկզբից մինչև վերջ․ հաճույք է սլաքը պտտելը, նապաստակին առաջ տանելը, ամբողջ մարմնով ծամածռություններ անելն ու միասին լիաթոք ծիծաղելը:

Իսկ նապաստակի արագությունն ամենևին էլ էական չէ, կարևորը՝ երեխաների ակտիվությունն է։

Տուփի պարունակությունը`
1 խաղատախտակ
1 պտուտակ
5 փայտե նապաստակ-խաղաքար
160 խաղաքարտ՝ 4 տարբեր թեմատիկ պատկերներով
40 կենդանի
40 առարկա
40 սնունդ
40 գործողություն

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Հոպ-հոպ նապո”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...