Սուսաննա Հարությունյան
Հայ արձակագիր
(Ծնվ. 1963)
Ավարտել է Երևանի թիվ 159 դպրոցը, ապա՝ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին՝ «Երբ ես հեքիաթ էի» պատմվածքը տպագրվել է 1974 թվականին «Պիոներ կանչ» թերթում։ Դպրոցական տարիներին հաճախել է«Շավիղ» մանկապատանեկան գրական խմբակը։ Նրա «Լուրեր կյանքից» և «Խոսքը աշնան մասին է» ժողովածուներն արժանացել են գրական մրցանակների։ 2010 թվականին «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակը՝ Համաշխարհային կոնգրեսի, Ռուսահայերի միության, Հայաստանի գրողների միության՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակին։ Սուսաննա Հարությունյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն,ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, հունարեն, ռումիներեն, ադրբեջաներեն, վրացերեն, արաբերեն, հունարեն, ղազախերեն և այլ լեզուներով։ Տպագրվել են «Դռուժբա Նարոդով», «Լիտերատուրնայա Գազետա», «Զվեզդա», «Յուժնիյ Կավկազ» և այլ օտարալեզու հանդեսներում։ «Ներդաշնակությունը» պիեսը թարգմանվել է պարսկերեն, բեմադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունում: