Ալեքսանդր Բելյաեվ
Ռուս գրող, խորհրդային գրականության գիտա-ֆանտաստիկ ժանրի հիմնադիրներից
(1884 – 1942)
Ալեքսանդր Բելյաևը գրել է ավելի քան 70 գիտա-ֆանտաստիկ ստեղծագործություններ (այդ թվում 17 վեպ)։ Նրան անվանում են նաև «ռուսական Ժյուլ Վեռն»։ Բելյաևի ամենահայտնի ստեղծագործություններից է «Երկկենցաղ մարդը», որի հիման վրա նկարվել է համանուն ֆիլմը, որը դիտել է 70 միլիոնից ավելի մարդ: