3,300 ֏
Առկա չէ
Հեղինակ | Անտուան դը Սենտ-Էքզյուպերի |
---|---|
Թարգմանություն | Շուշանիկ Թամրազյան |
Հրատարակչություն | Էդիթ Պրինտ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2017 |
Էջեր | 184 |
Ֆորմատ | 145x205 մմ |
ISBN | 978-9939-75-179-5 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 330 գ |
«Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն և միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին:
Ավարտուն պատմվածքները փոխկապակցված են ներդաշնակ, շարունակական հյուսվածքով, որ աչքի է ընկնում իր բովանդակային և կառուցվածքային ամբողջականությամբ: Տարբեր գլուխներում հանդիպում ենք նույն հարցադրումներին, նույն լեյտմոտիվներին՝ քաղքենին և հոգսերի բեռի տակ կքած մարդու կենսագրությունը, մենության զնդանն ու սիրելի ընկերը, որ ընդունակ է անօրինակ սխրանքների, կենաց և մահու սահմանին կանգնած մարդը, որի կյանքը կախված է թելից:
«Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թվականի փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին:
Reviews
There are no reviews yet.