Էլդա Գրին
Հայ արձակագրուհի, հոգեբան, դատաբժշկական փորձագետ
(1928 – 2016)
1972 թվականից Մոսկվայում սովորել է դոկտորանտուրայում՝ գրելով սոցիալ-հոգեբանական ոլորտին առնչվող թեզ։ Շուրջ 140 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների, որոնք, մասնավորապես իրավաբանական հոգեբանության ոլորտում, հանրապետությունում առաջինն են։ 2004 թվականից ՀՀ մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի իսկական անդամ է։ Ընդգրկված է ակտիվ հասարակական գործունեության մեջ, ՀՀ նախագահին կից ներման հանձնաժոողվի անդամ է։ Ընդգրկված է նաև մի քանի այլ հանձնաժողովներում։ Էլդա Գրինն այդ ամենին զուգահեռ հանդես է գալիս նաև հայերեն և ռուսերեն պատմվածքներով (սկսած 1957 թվականից), որոնք հրատարակվել են հանրապետության և արտերկրի տարբեր թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։