Հանս Քրիստիան Անդերսեն
![Hans Christian Andersen Hans Christian Andersen](https://bookmark.am/app/uploads/2020/11/Hans-Christian-Andersen-200x200.jpg)
Դանիացի գրող և բանաստեղծ, մեծերի ու մանուկների համար գրված աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ
(1805 – 1875)
Թեև գրել է բազմաթիվ վեպեր, թատերգություններ, բանաստեղծություններ, բայց համաշխարհային ճանաչման ու հռչակի է արժանացել առաջին հերթին իր հեքիաթների շնորհիվ, որոնք թարգմանվել են ավելի քան 125 լեզուներով։ Նրա հեքիաթները ոգեշնչել են բազմաթիվ հեղինակների՝ ստեղծելու բալետներ, թատերական երկեր, անիմացիոն և գեղարվեստական կինոնկարներ: