Անդերսենի ամենաերկար և ամենահայտնի հեքիաթներից մեկն է։ Ըստ կենսագիր Քերոլ Ռոուզենի՝ սառցե սրտով Ձյունե թագուհու նախատիպը եղել է օպերային երգչուհի Ջեննի Լինդը, ում անպատասխան սիրել է Անդերսենը. նրանք ծանոթացել են 1840 թվականին։

Կազմված է 7 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականի դեկտեմբերի 21-ին՝ «Նոր հեքիաթներ։ Առաջին հատոր։ Երկրորդ հավաքածու։ 1845։» (դան․՝ Nye Eventyr. Første Bind. Anden Samling. 1845.) հատորում։

Սկանդինավյան բանահյուսության մեջ հանդիպում են հիշատակումներ Սառցե կնոջ մասին, որ մարմնավորում է ձմեռն ու մահը (հետագայում այդ կերպարը հանդիպում է բազմաթիվ մանկական գրողների մոտ, մասնավորապես Տուվե Յանսոնի «Կախարդական ձմեռ» ստեղծագործության մեջ)։ Պատմում են, թե իբր Անդերսենի հոր վերջին խոսքերն են եղել․ «Ահա գալիս է Սառցե կինը, և նա գալիս է ինձ մոտ»։ Նմանատիպ կերպարներ են հանդիպում բազմաթիվ ժողովուրդների մոտ․ Ճապոնիայում դա Յուկի-օննան է, ռուսական ավանդություններում հնարավոր է, որ Մարա-Մորենան (Մետել) է։ Հետաքրքիր է, որ Անդերսենն ունի նաև «Սառցե կինը» հեքիաթ։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Снежная королева | Ханс Кристиан Андерсен”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են