Լևոն Տեր-Պետրոսյան
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ
(Ծնվ․ 1945)
Մասնագիտությամբ արևելագետ է՝ բանասիրական գիտությունների դոկտոր։
Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։