Անգլիացի գրող, մաթեմատիկոս, անգլիկան եկեղեցու սարկավագ, փիլիսոփա և լուսանկարիչ
(1832-1898)
Քերոլի հեքիաթ-վիպակները աչքի են ընկնում դրվագների պատկերավորությամբ, արտառոց տրամաբանական-լեզվաբանական բառախաղերով. ուսումնասիրողները դրանց մեջ գտնում են բազմաթիվ բնագիտական ու տրամաբանական հայտնագործությունների կանխագուշակումներ։ Դրանք թարգմանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով և անգլախոս երկրներում ամենից շատ մեջբերվող գրքերն են Աստվածաշնչից և Շեքսպիրից հետո: