Նարինե Կռոյան
![640px-Narine_Kroyan 640px-Narine_Kroyan](https://bookmark.am/app/uploads/2020/07/640px-Narine_Kroyan-200x200.jpg)
Հայ արձակագիր
(Ծնվ․ 1961)
Ծնվել է ՀԽՍՀ Կիրովական քաղաքում։ Գերազանցությամբ ավարտել է Կիրովականի Վահան Տերյանի անվան (թիվ 5) միջնակարգ դպրոցը՝ զուգահեռաբար ավարտելով նաև Շարա Տալյանի անվան (թիվ 2) երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։
1985 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը (այժմ՝ ГУУ)՝ ստանալով կառավարման կազմակերպման գծով ճարտարագետ-տնտեսագետի որակավորում։ Աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտներում («Վանաձոր» մասնաճյուղ), դասավանդում է նաև Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում։
Տնտեսագիտության թեկնածու է, գիտական հոդվածների հեղինակ: