Ուժեղ, բայց խոցելի կանանց թեման, որ Նարինե Կռոյանը վարպետորեն նկարագրում է իր նախորդ վեպերում, շարունակում է նաև այս գործում։

Վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ: Ամուսինը շտապում է ռազմի դաշտ` որդուն գտնելու: Չդիմանալով սպասմանը՝ ամուսնու և որդու հետևից ճամփա է ընկնում նաև Սոնան։

Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։ Ընտանեկան դրամային ավելանում է Սոնայի անսպասելի հղիությունը։ Գտնո՞ւմ է որդուն, վերադարձնո՞ւմ է ամուսնուն, վեպի հերոսների հետ ի՞նչ է կատարվում հայերի համար ամենածանր օրը՝ նոյեմբերի 9-ին։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ճանճերի ժամանակը | Նարինե Կռոյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...