Ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկը
(1835 – 1910)
Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Թոմ Սոյերի արկածները» (1876) և «Հեքլբերի Ֆիննի արկածները» (1885). վերջինս հաճախ կոչվում է «Ամերիկյան մեծ վեպ»։ 20-րդ դարի համաշխարհային գրականության մեջ Տվենը ճանաչվել է որպես դասական, միաժամանակ՝ իսկական ազգային գրող, որը հայտնագործել է այն Ամերիկան, որտեղ ողբերգականը կատակերգականի կողքին է, սարսափելին՝ բանաստեղծականի: