Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կամ մուտք գործեք սոցցանցով
Google
Facebook
0 0

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

  • Գրքեր
    • նոր գրքեր
    • Բեսթսելլեր
    • Գեղարվեստական
      • Վեպ
      • Վիպակ
      • Պատմվածք
      • Պիես
      • Պոեզիա
      • Բոլորը
    • Ոչ գեղարվեստական
      • Գիտաճանաչողական
      • Բիզնես, մոտիվացիա
      • Փիլիսոփայություն, հոգեբանություն
      • Կենսագրական
      • Մասնագիտական
      • Բոլորը
    • Մանկական
      • Հեքիաթներ
      • Զարգացնող
      • Հանելուկներ
      • Բոլորը
    • Պատանեկան
    • Կույր ժամադրություն
    • 18+
    • Այլ
  • Խաղեր
    • Փազլ
    • Մանկական
    • Ուսուցողական
    • Սեղանի
    • Ստեղծագործական
    • Վիկտորինա
  • Գրենական
    • Գրիչներ
    • Նոթատետրեր
    • Աշխատանքային տետրեր
    • Ներկիր ինքդ
  • նվեր քարտ
    • Ֆիզիկական
    • Թվային
    • Քո դիզայնը
  • ի՞նչ կարդալ
    • Հիմնական ցանկեր
    • Թեմատիկ ցանկեր
    • Կարդում են հայտնիները
  • հետաքրքիր
  • Կապ
  • գրքեր
    • նոր գրքեր
    • բեսթսելլեր
    • գեղարվեստական
    • ոչ գեղարվեստական
    • մանկական
    • պատանեկան
    • կույր ժամադրություն
    • 18+
    • այլ
    • զեղչեր
  • խաղեր
  • գրենական
  • նվեր քարտ
  • հետաքրքիր
  • փաթեթավորում
  • կապ
Facebook Instagram

+(374) 77 809608

 +(374) 44 809608

(WhatsApp, Viber)

0 0
0 Նախընտրելիների ցանկը

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0
0 Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

Վերնատուն

Վերնատուն
«Վերնատուն» հրատարակչության հիմնական գործունեությունը դասական և ժամանակակից հայ և համաշխարհային գրողների գործերի հրատարակությունն է:
Կազմակերպության անվանումը (հայերեն՝ վերին հարկ կամ ձեղնահարկ) որոշվել է ի պատիվ հայկական ազդեցիկ գրական խմբակի և 20-րդ դարի առաջին կեսի ականավոր հայ գրողների ու մտավորականների խմբի, ովքեր իրենց ինտելեկտուալ-գրական հանդիպումները կազմակերպում էին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տան ձեղնահարկում:

Զտել
Ցուցադրել

Ըստ գնի

Գին. —
Հավերժական շարժում
Ընտրել Quick View

Հավերժական շարժում | Սերգեյ Փարաջանով

4,900 ֏
«Կինոյի աշխարհը մի հրաշագործ կորցրեց»- գրեց Ֆեդերիկո Ֆելինին Փարաջանովի մահվան լուրն իմանալուց հետո:Բայց մինչ մահը Փարաջանովը հասցրեց ապրել մի արտասովոր, բուռն ու ցնցումներով լեցուն կյանք, որի մասին կարող եք կարդալ «Հավերժական շարժում» ընտրանիում:Գրքում ամփոփված են ռեժիսորի կյանքի ամենակարևոր դրվագները և գործունեության տարբեր փուլերը, մոտեցումը հեղինակային կինոյին և գեղարվեստական սկզբունքները:Ստացվե՞ց արդյոք «ամենաանազատ երկրի ամենաազատ մարդուն» վրեժխնդիր լինել աշխարհից սիրո միջոցով: Այդ հարցի պատասխանը կկարողանաք գտնել գրքի էջերին:
Ընտրել Quick View

Սկսենք ինչու հարցով | Սայմոն Սինեկ

5,900 ֏
Ինչո՞ւ եք անում այն, ինչ անում եք։ Ինչո՞ւ են որոշ մարդիկ և կազմակերպություններ ավելի նորարարական, ավելի ազդեցիկ և ավելի շահութաբեր, քան մյուսները։ Ինչո՞ւ են որոշները վայելում ինչպես հաճախորդների, այնպես էլ աշխատակիցների ավելի մեծ հավատարմությունը։ Նույնիսկ հաջողակների շրջանում ինչո՞ւ են այդքան քչերը կարողանում կրկնել իրենց հաջողությունը կրկին ու կրկին։ Մարտին Լյութեր Քինգ կրտսերի, Սթիվ Ջոբսի և Ռայթ եղբայրների նման մարդիկ կարող են քիչ ընդհանրություններ ունենալ, բայց նրանք բոլորը սկսել են «ինչու»-ից։ Նրանց բնական ունակությունն էր սկսել «ինչու»-ից, որը նրանց թույլ էր տալիս ոգեշնչել շրջապատի մարդկանց և հասնել ուշագրավ բաների։ Աշխարհում ամենամեծ ազդեցությունն ունեցած առաջնորդներին ուսումնասիրելիս Սայմոն Սինեկը պարզեց, որ նրանք բոլորը...
Երկնքի հայտնագործումը
Ընտրել Quick View

Երկնքի հայտնագործումը | Հարի Մյուլիշ

5,900 ֏
Կոթողային այս երկը, որ քննադատները դասում են քսաներորդ դարի լավագույն վեպերի շարքին, հոգեբանական է և փիլիսոփայական, արկածային է և միստիկական, նաև պատմական ժամանակագրություն է: Այն անտեսանելի հաղորդակցություն է Երկնքի արքայության և Երկրի բնակիչների միջև: Մարդկությունը վերջնականապես բարկացրել է Աստծուն: Եվ այժմ բոլոր մեղքերի պատճառով Նա ցանկանում է Երկինք վերադարձնել տասը պատվիրանները, որ Երկիրն ընդմիշտ մնա սատանայի ճիրաններում: Պատվիրանների քարե տախտակները կարող է գտնել և դրախտ հասցնել միայն ընտրյալը, որի ծնունդը փորձությունների և մտածումների բարդ շղթա է: Երկնային ուժերը «պատահաբար» միավորում են երեք հասարակ մահկանացուների, որոնց անկանխատեսելի և անհեթեթ արարքներից ծնվում է գլխավոր հերոսը՝ Կվինտենը, որին վիճակված է մարդկությանը գցել դատապարտության...
Վալոնյան գիշերը
Ընտրել Quick View

Վալոնյան գիշերը | Էրիկ Էմանուել Շմիտ

4,900 ֏
«Վալոնյան գիշերը» պիեսների ժողովածուն ներառում է հեղինակի չորս գործերը՝ «Վալոնյան գիշերը», «Սատանայի դպրոցը», «Ֆրեդերիկ կամ հանցագործության զբոսայգի», «Հյուրանոց երկու աշխարհների միջեւ»: Զարմանալիորեն քաղցր պատմություններ են, թողնում են հաճելի հետհամ: Շմիտն արդարացնում է այն ակնկալիքները, որոնք ունենք իրենից՝ ստիպելով մեզ մտածել կյանքի եւ այն մասին, թե ինչ ենք անելու դրա հետ: Նրա հումորը երբեմն հասնում է ֆարսի, որ մշտապես ներկայացվում է նրբագեղությամբ: Գրողի մեծ արժանիքն է ճակատագրի եւ կյանքի կամայականություններին, անբացատրելի առեղծվածներին վարպետորեն անդրադառնալը:
Մողեսը տապանաքարին
Ընտրել Quick View

Մողեսը տապանաքարին | Արչիլ Քիքոձե

4,400 ֏
«Մողեսը տապանաքարին» վեպը խորհրդանիշներով եւ ակնարկներով լի տեքստ է։ Այն պատկերում է անցյալի եւ ներկայի, հիշողության եւ մոռացության, մահվան եւ կյանքի` մշտապես արդիական հակամարտությունը։ Պատմողը գիտակցաբար հրաժարվում է մոռանալուց մանկության ցնցումները, երիտասարդության հիասթափություններն ու ցավերը, նույնիսկ եթե դրանք անտանելի են դարձնում իր գոյությունը։ Գլխավոր հերոսն անցյալի պատկերներով, տխրությամբ, երազանքներով, սիրով ու մենությամբ լի մարդ է, որի կյանքը նման է խճանկարի ցրված կտորների։ Նրա մտքերի, զգացմունքների եւ հույզերի փոթորկում ընդգծվում են վեպի հիմնական դրամատուրգիական գծերը։ Առաջինը պատմողի ընկերոջ՝ նկարիչ Գիգոյի ողբերգական կյանքն ու մահն է, երկրորդը՝ հերոսի եւ իր մոր նուրբ հարաբերությունները։ Goodreads
Մայրական կաթ
Ընտրել Quick View

Մայրական կաթ | Նորա Իկստենա

4,900 ֏
Գլխավոր հերոսուհին՝ մայրը, միտումնավոր զրկում է դստերը մայրական կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն եւ շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը։ Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրում մարդկանց։ Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից եւ...
Երևան հյուրանոց
Ընտրել Quick View

Երևան հյուրանոց | Արմեն Շեկոյան

4,900 ֏
«Երեւան հյուրանոցը» բանաստեղծությունների ժողովածու է՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 70-ամյակին։ Գիրքը 2003 թվականի համանուն ժողովածուի թեթեւակիորեն խմբագրված վերահրատարակումն է՝ համալրված ձեռագիր եւ մինչ օրս անտիպ բանաստեղծությունների ընտրանիով: Անտիպները վերցված են երկու կարմիր գրքույկներից, որոնցում հեղինակն առանց հատուկ հաճախականության եւ ընդմիջումներով գրել է դեռեւս 1980-ականներից։ Գրքի կազմողը եւ խմբագիրը, ինչպես նաեւ առաջաբանի հեղինակը Սեդա Շեկոյանն է՝ բանաստեղծի դուստրը:
Հացի փորձություն
Ընտրել Quick View

Հացի փորձություն | Վազգեն Սարգսյան

4,900 ֏
«Հացի փորձություն» ժողովածուն Վազգեն Սարգսյանի պատմվածքների ընտրանի է: Նրա գրականությունը սկիզբ ու սնունդ է առնում արարատյան ֆոլկլորից: Ազգային հյուսվածքով ստեղծագործությունները մարդու մասին են, նրա առօրյա հոգսի ու փոքր պատմությունների: Հայրենի գույների և բնության մեջ մարմնեղացող տեքստերում մանրուքներն ու շարժումները ճշգրիտ տեղ ու նշանակություն ունեն: Սարգսյանի արձակին բնորորշ են զինվորականին վայել կառուցիկությունը, կենսահյութը և դառնածիծաղ հումորը: «Վազգենի ամբողջ գրականությունը կոչ է. մի՛ ոչնչացրեք այն, ինչն այլևս չի վերականգնվի»,- գրել է Հովիկ Չարխչյանը:
Վազգեն Առաջին
Ընտրել Quick View

Բացիր աչքերդ, հայ ժողովուրդ | Վազգեն Առա...

4,900 ֏
Գրքում կաթողիկոսն անդրադառնում է նոր իրականությանը՝ մեր ժամանակներին, որոնք ընթանում են դեպի հասարակական-քաղաքական այլ հավասարակշռություն, որտեղ մարդկությունը փնտրում է անպատերազմ, խաղաղ գոյակցություն: Վեհափառն այս հարահոսում կարևորում է հայ ժողովրդի նկարագրի պահպանումը, անհատական ու հավաքական առաքինությունների մշակումը, որովհետև պատերազմի դաշտում և մյուս ոլորտներում «հաղթանակները նկարագրով են շահվում»: Հեղինակը, «Խրիմյան Հայրիկը՝ որպես դաստիարակ» հոդվածում քննելով հայ ժողովրդի պատմությունը, հորդորում է գիտակցել, որ այն հեռու անցյալում տեղի ունեցած դեպքերի շարադրանք չէ, այլ մեր ազգային կենսափորձը հարստացնող դասագիրք, որից պետք է սովորել։ Այսօր, երբ մարդկությունը խելահեղորեն նետված է զարհուրելի պատերազմում, երբ մահն ու ավերն արշավում են հորիզոնից հորիզոն, երբ հազարամյա սկզբունքներն ու արժեքներն անդունդն...
Երկիրը երկիր է
Ընտրել Quick View

Երկիրը երկիր է | Սոս Սարգսյան

4,900 ֏
«Երկիրը երկիր է» ժողովածուն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, անվանի մտավորական Սոս Սարգսյանի հոդվածների, հուշերի, ակնարկների, մտքերի, հարցազրույցների ընտրանի է։ Գրքում դերասանի ուշադրության կենտրոնում են մեր երկրի անկախությունը, պետականությունը, մշակույթը։ Մտավորականը հասարակությանը հորդորում է դասեր քաղել հայ ժողովրդի պատմությունից, մասնավորապես քսաներորդ դարի իրադարձություններից: Սոս Սարգսյանը կարևորում է անկախության պահանջները հաշվի առնելը, հնի իներցիայով առաջ չշարժվելը, անձերի ճակատագիրը երկրի ճակատագրից չզատելը: Արտիստը համախմբվելու կոչ է անում, որովհետև «Եթե բոլորս երազենք, եթե պինդ երազենք, ապա իրականություն կդառնա մեր երազածը»:
Խավարի թագավորը
Ընտրել Quick View

Խավարի թագավորը | Լիլիթ Ալթունյան

4,400 ֏
Թագավորն անհոգ ապրում է խավարում, մինչև մի անբացատրելի ձայն խախտում է նրա անդորրն ու հանգիստ չի տալիս: Ի վերջո, նա որոշում է հաղթահարել վախը, բացել դղյակի դուռը և դուրս գալ Խավարից: Այսպես նա բացահայտում է լույսը և գտնում խավարի ու լույսի ներդաշնակությունը: Պատմությունը վախը հաղթահարելու, հարմարավետության սահմաններից դուրս նայելու, երևույթների երկակիությունը հասկանալու մասին է: Նախատեսված է 3-8 տարեկանների համար: Այն ծնող-երեխա ժամանցի հրաշալի ձև է, խրատներ փոխանցելու անփոխարինելի գործիք: Ստեղծագործությունը հարցեր է առաջացնում և դրանք միասին քննարկելու հնարավորություն տալիս:
Օսկարը և վարդագույն տիկինը
Ընտրել Quick View

Օսկարը և վարդագույն տիկինը | Էրիկ Էմանու...

4,900 ֏
Օսկար անունով 10-ամյա տղան քաղցկեղ ունի: Նա պատմում է հիվանդանոցում իր կյանքի մասին: Այստեղ երեխաներին խնամում են բուժքույրերը՝ Վարդագույն տիկինները: Օսկարի համար Վարդագույն տիկինը (Տատիկ Ռոուզը) դարձավ երկրորդ մայրը։ Երբ Օսկարը իմանում է, որ իրեն մնացել է ապրելու 12 օր, Ռոուզ տատիկը նրան առաջարկում է հետևյալ խաղը՝ ամեն օրը հաշվվում է որպես 10 տարի։ Օսկարը Աստծուն ուղղված նամակում նկարագրում է իր ապրած յուրաքանչյուր օրը՝ խոսելով իր ենթադրյալ կյանքի տարբեր ժամանակաշրջանների մասին։ Գիրքը Goodreads-ում
Մեղմություն
Ընտրել Quick View

Մեղմություն | Վահան Տերյան

4,400 ֏
Սիրային բանաստեղծությունների «Մեղմություն» ժողովածուն ներկայացնում է գրողի ստեղծագործական ուղու զարգացումները, անձնական ապրումները և հույզերի բյուրեղությունը, պատկերավորման լայն գունապնակը: Մարդու ձգտումների, երազանքների, հուսախաբությունների արտահայտությունն է Տերյանի ուրբանիստական քնարերգությունը, որտեղ բառերը թափանցիկ են, երաժշտական և շլացնում են ընթերցողին գույներով ու ձայներով:
Անկեղծ չենք
Ընտրել Quick View

Անկեղծ չենք | Հովհաննես Թումանյան

4,900 ֏
Սիրային աֆորիզմներ
Ընտրել Quick View

Սիրային աֆորիզմներ

4,400 ֏
«Վերնատուն»-ը լույս է ընծայել «Սիրային աֆորիզմներ» ժողովածուն, որը ներառում է գրականության և արվեստի, գիտության և այլ ոլորտների նշանավոր ներկայացուցիչների մտքերը, իմաստախոսությունները սիրո մասին:
Սիրային նամակներ
Ընտրել Quick View

Սիրային նամակներ

4,900 ֏
«Վերնատուն»-ը լույս է ընծայել գրականության և արվեստի մյուս ոլորտների կարևոր ներկայացուցիչների «Սիրային նամակներ»-ը: Էպիստոլյար ժանրի այս տեքստերը, որոնք բնորոշ էին հատկապես նախորդ դարերին, գրեթե մոռացվել են մեր օրերում։ Նախկինում նամակները ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց էին, այլև խոստովանական տեքստեր, որոնք արտահայտել են հեղինակների անկեղծ մտքերն ու ցանկությունները։ Կարդալով ժողովածուն՝ կտեսնենք, որ մարդկությունը չի փոխվել վերջին հազարամյակում. նրա առօրյան շարունակում են կազմել ընտանեկան խնդիրները, ապրուստի հոգսը, սերը, երջանկության ակնթարթները, խանդը, բաժանումները, տառապանքները։ Գիրքը փաստում է, որ նամակներում գրավիչը գրական տաղանդը չէ, այլ հասցեատիրոջ հանդեպ տածած զգացմունքներն ու պատասխան նամակի սպասման թրթիռը։ Այս տեքստերի ստվար մասը հայտնի է դարձել հանրությանը հեղինակների մահից...
Մեդեան և իր զավակները
Ընտրել Quick View

Մեդեան և իր զավակները | Լյուդմիլա Ուլիցկ...

4,900 ֏
«Մեդեան և իր զավակները» վեպը նոր «ընտանեկան վեպի» կառուցման ամենահետաքրքիր փորձերից է։ Գրքում միահյուսված են մասնավոր անձի կյանքը պատմելու հեղինակի անգերազանցելի ունակությունները, դիցաբանական շերտերին ազատ տիրապետելը, արդիականությունը և նույնիսկ գաղափարականությունը։ Գլխավոր հերոսուհին՝ անզավակ Մեդեա Սինոպլին` անտիկ Մեդեայի անվանակիցը, մի յուրօրինակ աստվածություն է մեծ, բազմաճյուղ ընտանիքի համար։ Բայց նա չի սպանում, այլ հավաքում է, միացնում, իր արյամբ սոսնձում ներընտանեկան փխրուն հարաբերությունները։
Վստահության արագությունը
Ընտրել Quick View

Վստահության արագությունը | Սթեֆըն Քովի

5,900 ֏
Կյանքում և բիզնեսում փոխհարաբերությունները կարևոր են, սակայն դրանք անիմաստ են, եթե հիմնված չեն վստահության վրա: Սթեֆըն Քովիի «Վստահության արագությունը» հրատապ է ու տեղին: Վստահությունն այն ոչ նյութական ակտիվն է, որը կարող է օգնել ապահովելու ցանկացած կազմակերպության կամ ձեռնարկության երկարաժամկետ կայունությունը: Այս աշխատությունը ցանկացած գրքից լավ է բացատրում, որ վստահությունը փոխում է ամեն ինչ բիզնեսում և տանը: Բարձր վստահության դեպքում հաջողությունը գալիս է շատ ավելի արագ՝ նվազեցնելով կազմակերպության ծախսերը, դատական վեճերը և արագացնելով գործարքները: Վստահության պակասը սպառում է կազմակերպության էներգիան, կասկածների և ենթադրությունների պատճառ դառնում՝ ամբողջովին կործանելով թիմային աշխատանքը: Այս գիրքը կարող է հղկել հասարակություններին: Այն կարդալուն պես ամեն ինչ սկսում...
Բենջըմին Բաթընի առանձնահատուկ դեպքը
Ընտրել Quick View

Բենջըմին Բաթընի առանձնահատուկ դեպքը | Ֆր...

4,900 ֏
XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ծնվում է Բենջըմին Բաթընը՝ այն միակ մարդը, որը մանուկ հասակում ուներ 80 տարեկան ծերունու առողջություն, այդ պատճառով դժվարությամբ էր քայլում։ Հայրը Բենջամինի տարօրինակ տեսակի համար նրան թողնում է մի տան շեմին, որտեղ խնամում էին ծեր մարդկանց։ Ծեր մարդկանց խնամող մի կին, որի անունը Քուինի էր, խղճում է նորածնին և խնամում նրան։ Բժիշկները Բենջամինին շատ քիչ ժամանակ էին տվել ապրելու համար։ Բենջամինն օր օրի երիտասարդանում էր։
Վերջին անգամ եմ ասում
Ընտրել Quick View

Վերջին անգամ եմ ասում | Վազգեն Սարգսյան

4,900 ֏
«Վերջին անգամ եմ ասում» ժողովածուն Վազգեն Սարգսյանի ելույթների, հարցազրույցների, ասուլիսների ընտրանին է։ Ինչպես գրականությամբ, այնպես էլ հրապարակախոսությամբ Վազգեն Սարգսյանը պատգամում է մեզ եւ ապագա սերունդներին՝ լինենք միասնական, տիրոջ հայացքով նայենք մեր երկրին, վստահենք մեր ուժերին, չապավինենք օտարին, զգանք, թե ինչպես է մեր երակներով բարձրանում մեր հզոր նախնիներից ժառանգած արյան ու հայրենի հողի ուղերձը, չկտրվենք մեր արմատներից, այլապես դատապարտված ենք… մոռացման:
Արշիլ Գորկի
Ընտրել Quick View

Արշիլ Գորկի | Սարգիս Վահագն

4,900 ֏
Սարգիս Վահագնի (Փաթափության) «Արշիլ Գորկի» վեպը ներկայացնում է ամերիկահայ նկարչի՝ վերացական էքսպրեսիոնիզմի ազդեցիկ դեմքերից մեկի՝ Ոստանիկ Ադոյանի կյանքը: Գաղթ, անձնական սեր, բաժանումներ, աղքատություն, ամուս նություն, հռչակ, հիվանդություն, ողբերգական ինքնասպանություն… Ամեն ինչ ապրել է Գորկին՝ այդ ըմբոստ ճակատագրապաշտը։ Կենսագրավեպը, որ գեղարվեստականությամբ հանդերձ՝ հենված է փաստական տվյալների վրա, ունի ընդգծված համոզչականություն։ Հեղինակի ձեռագիրն այնքան վարպետորեն է միաձուլված նկարչի կյանքին, որ պատումն ընթերցողի աչքին երևում է լիարյունությամբ: Սա ինտելեկտուալ վեպ է, որում Գորկու կյանքով և ստեղծա գործությամբ բնորոշվում է ժամանակի ամերիկյան արվեստը։ Գրքի էջերում հայտնվում և անհետանում են կերպարվեստի, գրականության, փիլիսոփայության, արվեստաբանության այնպիսի տիտաններ, որոնք նկարչի բոհեմական շրջապատի մասն էին: Այնքան բուռն է...
Երկիր Նաիրի
Ընտրել Quick View

Երկիր Նաիրի | Եղիշե Չարենց

4,900 ֏
«Երկիր Նաիրի»-ն նվիրված է Եղիշե Չարենցի հայրենի քաղաքին՝ Կարսին, որտեղ անցել է նրա պատանեկությունը։ Քաղաքի անկումից հետո Չարենցը գրել է նրա վերջին տարիների պատմությունը, որում Կարսը կարծես կորստի խորհրդանիշ է։ Տեքստում երգիծականն ու ողբերգականը միահյուսվում են քաղաքական և պատմական իրադրություններին: Առաջին աշխարհամարտի թնջուկում և հետայդու քաղաքը ներկայանում է որպես արևելյան և արևմտյան, պահպանողական և ազատական գաղափարների բախումների թատերաբեմ։ «Երկիր Նաիրի»-ն հեղինակի օրոք հրատարակվել է չորս, մահից հետո վերախմբագրվել երկու անգամ՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակումներ: Հետչարենցյան ընթացքում վեպն առաջին անգամ է լույս տեսնում գրողի խմբագրած տարբերակով, նախորդ հրատարակությունների քննությամբ և ամենից ստվարաթիվ ծանոթագրություններով։
Երևա, երևա, Երևան
Ընտրել Quick View

Երևա, երևա, Երևան | Լուսինե Հովհաննիսյան...

4,400 ֏
Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» ինքնակենսագրական հուշագրությունը պատմում է խորհրդային ու ներկայի քաղաքի բնակիչների մասին՝ նկարագրելով նրանց հավաքական եսի դիմագիծը: Գիրքը մեզ վերհիշել է տալիս Երևանի մարդկանց, բույրերը, համերը, գույները, նորաձևությունն ու նույնիսկ սլենգը: Գրողի, հրապարակախոսի և հոգեբանի ձեռքով պատումը ընթերցողի դեմքին առաջացնում է զգայական բոլոր դիմախաղերը՝ ժպիտ, լիաթոք ծիծաղ, հուսահատություն, տխրություն, ափսոսանք: Բայց ամեն բան՝ սահուն հեգնանքով։ Վավերագրության ժամանակագրությունն ապահովելով հանդերձ՝ հեղինակը տեքստում գործածում է հետա դարձանդրադարձումների տեխնիկան՝ ցույց տալու համար երբեմն Երևանի անհետացած անցյալի հակադրվող առավելությունը քաոտիկ իրականության նկատմամբ:
Ալպիական մանուշակ
Ընտրել Quick View

Ալպիական մանուշակ | Ակսել Բակունց

4,400 ֏
«Ալպիական մանուշակ»-ը Ակսել Բակունցի պատմվածքներից է, որ գրել է 1925-27 թվականներին։ Պատմվածքն ընդգրկված է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։ Պատմվածքը նվիրված է Արփենիկ Չարենցի հիշատակին[1]։ Ակսել Բակունցը հանդես է եկել XX դարի 20-ական թվականին։ Հայ գրականության մեջ նրա ինքնատիպությունն այն է, որ նա իր ստեղծագործությունները պատկերեց այնպիսի նրբությամբ և քնքնշությամբ, որ Ավետիք Իսահակյանն ասել է. «Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանական կտավների գույներով, դա Ակսել Բակունցն է»։ «Ալպիական մանուշակ» պատմվածքը Ակսել Բակունցի առաջին գործերից մեկն է։ Այնտեղ արտահայտվել են նրա արձակի էական հատկանիշները՝ ուրույն աշխարհազգացումը, բարոյական ու գեղագիտական ըմբռնումների ինքնատիպությունը, նրա արվեստի փիլիսոփայությունը, անմնացորդ սերը հայրենիքի և մարդու...
  • 1
  • 2
  • next

Բաժիններ

  • Գեղարվեստական գրականություն
    • Աբսուրդ
    • Արկածային
    • Գիտական ֆանտաստիկա
    • Գոթական
    • Դետեկտիվ
    • Դրամա
    • Երգիծանք
    • Էպոս
    • էքզիստենցիալիզմ
    • Թրիլեր
    • Կատակերգություն
    • Հակամշակույթ
    • Հակաուտոպիա
    • Հակավեպ
    • Հետապոկալիպտիկա
    • Հոգեբանական
    • Հումորային
    • Մելոդրամա
    • Միստիկա
    • Մոգական ռեալիզմ
    • Մոդեռնիզմ
    • Նատուրալիզմ
    • Նովել
    • Ողբերգություն
    • Ուտոպիա
    • Պատերազմական
    • Պատմական
    • Պատմվածք
    • Պիես
    • Պոեզիա
    • Պոեմ
    • Պոստմոդեռնիզմ
    • Սարսափ
    • Սև հումոր
    • Սիրավեպ
    • Սոցիալական
    • Սոցիալական ֆանտաստիկա
    • Վեպ
    • Վեպ-կենսագրություն
    • Վիպակ
    • Տրագիկոմեդիա
    • Փիլիսոփայական
    • Քրեական
    • Ֆանտաստիկա
    • Ֆենտեզի
    • Ֆուտուրիզմ
  • Գրաֆիկական վեպ
    • Կոմիկս
    • Մանգա
  • Գրենական պիտույքներ
    • Աշխատանքային տետրեր
    • Գրիչներ
    • Ներկիր ինքդ
    • Նկարչական ալբոմ
    • Նոթատետրեր
    • Օրագրեր
  • Դասական գրականություն
    • Հայ դասականներ
    • Օտարերկրյա դասականներ
  • Խաղեր
    • Մանկական խաղեր
    • Ուսուցողական խաղեր
    • Սեղանի խաղեր
    • Ստեղծագործական խաղեր
    • Վիկտորինաներ
    • Փազլներ
  • Մանկական գրականություն
    • Զարգացնող
    • Հանելուկներ
    • Հեքիաթ
  • Մեծահասակներին
  • Նվեր-քարտ
    • Թվային նվեր-քարտ
    • Ֆիզիկական նվեր-քարտ
  • Նվերներ
  • Ոչ գեղարվեստական
    • Առասպելաբանություն
      • Առասպելներ
      • Ավանդություններ
      • Լեգենդներ
      • Վիպերգեր
    • Արվեստ, մշակույթ
      • Գեղանկարչություն
      • Գրականություն
      • Երաժշտություն
      • Թատրոն
      • Կերպարվեստ
      • Կինո
      • Ճարտարապետություն
      • Մարտարվեստ
    • Գիտական և ուսումնական
      • Գիտական աշխատություններ
      • Դասագիրք
      • Դպրոցական
      • Նախադպրոցական
      • Ուսումնական ձեռնարակ
      • Ուսուցողական
    • Գիտաճանաչողական
      • Ակնարկ
      • Աշխարհագրություն
      • Աստղագիտական
      • Բնագիտական
      • Բնություն
      • Գիտություն
      • Ճամփորդական
      • Պատմական
      • Ռազմական
      • Սպորտ
      • Տեխնոլոգիաներ
      • Տիեզերագիտական
      • Փաստագրական
    • Ինքնազարգացում, մոտիվացիա
      • Բիզնես գրականություն
      • Ինքնազարգացում
      • Հաջողության ճանապարհ
      • Մոտիվացիա
    • Կենսագրական
      • Ինքնակենսագրական
      • Կենսագրություն
      • Հուշեր
      • Նամակներ և զրույցներ
    • Հրապարակախոսական
      • Առակներ
      • Աֆորիզմներ
      • Զրույցներ
      • Էսսե
      • Իմաստուն մտքեր
      • Հարցազրույցներ
      • Հոդվածներ
      • Հումորային
    • Մասնագիտական
      • HR
      • Բժշկություն
      • Գյուղատնտեսություն
      • Դիզայն
      • Երկրագիտություն
      • Իրավագիտություն
      • Լեզուներ
        • Անգլերեն
        • Իտալերեն
        • Լատիներեն
        • Հայոց լեզու
        • Չինարեն
        • Պարսկերեն
      • Լրագրություն և PR
      • Ծրագրավորում
      • Հոգեբանություն
      • Մանկավարժություն
      • Մարքեթինգ և գովազդ
      • Պատմագիտություն
      • Ռազմագիտություն
      • Սոցիոլոգիա
      • Տնտեսագիտություն
      • Փիլիսոփայություն
      • Քաղաքագիտություն
      • Ֆիզիկա
    • Փիլիսոփայություն և հոգեբանություն
      • Հոգեբանություն
      • Փիլիսոփայություն
    • Օգտակար
      • Առողջություն
      • Գեղեցկություն և խնամք
      • Երթևեկություն
      • Խոհանոց
      • Ծնողներին
      • Հարաբերություններ
      • Ձեռագործություն
      • Վերանորոգում
  • Պատանեկան գրականություն
  • Տարբեր
    • Ամսագրեր
    • Բառարաններ
      • Բանասիրական բառարան
      • Բացատրական բառարան
      • Խոսակցական բառարան
    • Էզոթերիզմ և Սպիրիտիզմ
    • Կրոն
    • Հանրագիտարան
    • Նկարազարդումներով
      • Ալբոմ
      • Գեղանկարչություն
      • Լուսանկարներ
    • Շարական
    • Սկավառակներ
    • Սցենար
    • Սփյուռք
    • Քարտեզներ, ատլասներ
    • Օրացույց

+(374) 77 809608
+(374) 44 809608

 +(374) 44 809608
 +(374) 44 809608

  • Առաքում
  • Վճարում
  • Կապ մեզ հետ
  • Գործընկերներին
  • Լրատվամիջոցներին
  • Մեր մասին
  • Գաղտնիություն
  • Համաձայնագիր
  • Վերադարձ և փոխանակում
  • Հաճախ տրվող հարցեր