18-ամյա ռոմանտիկ երիտասարդը գյուղից մեկնում է Փարիզ իրավունք ուսումնասիրելու: Ինչպես և Էմմա Բովարին՝ Ֆրեդերիկը երազող է: Ճանապարհին նա սիրահարվում է, բայց դեռ չգիտի, որ այդ զգացմունքը փոխելու նրան կյանքն ու նպատակները: Վեպե հրատարակվել է հեղինակի կենդանության օրոք։ Այն համարվում է դաստիարակչական վեպի գրական ավանդույթների կրող, հագեցած է սատիրական, պատմական, սոցիալ-հոգեբանական և ինքնակենսագրական մոտիվներով։ Ըստ հեղինակի՝ վեպը փորձ է միաձուլել հոգեկան հակումները, երկու տեսակետները՝ ռեալիստական և լիրիկական:
Այս գիրքն ընթերցողին ծանոթացնում է հանրահայտ ռուս սովետական գրող Վառլամ Շալամովի ստեղծագործություններին: Աշխատությունները, որոնք տեղ են գտել սույն գրքում, ամբողջական պատկերացում են տալիս հեղինակ ստեղծագործական կյանքի տարբեր փուլերի մասին:
Սյուժեի հիմքում ընկած է «սիրային եռանկյունին»։ Սիրավեպը նվիրված է հոգով ուժեղ անձանց հարաբերություններին և ցույց է տալիս զգացմունքների ուժն ու խորությունը, որոնք կարող են սեր առաջացնել նման մարդկանց սրտերում: Վեպի գլխավոր հերոսներն են Պաոլա Դեստենը, Դիք Ֆորեստը և Իվեն Գրեհեմը: Իրադարձությունները զարգանում են Կալիֆոռնիա նահանգում։ Վեպը լի է խորամանկություններով, սիրային հարաբերություններով և դրանով ամբողջապես ներթափանցում է ազնվության և պատվի ոգով, որը նրան յուրահատուկ հմայք է տալիս։ Ստեղծվել է 1915 թվականին։ Առաջին անգամ թողարկվել է 1916 թվականին։ Գրվել է ողբերգական արձակ ժանրով: Ջեկ Լոնդոնը գրել է ավելի քան երկու հարյուր պատմվածք, ինչպես նաև վեպեր և հեքիաթներ։ Նա ամբողջ աշխարհում հայտնի է՝...
Հեռանալ բոլորից՝ բոլորի հետ մնալու համար… Լինել բոլորի հետ և կորցնել ինքդ քեզ… Անտոնիո Խոսե Բոլիվարը, իմաստուն, որը չկարողացավ ապրել իր ցեղակիցների հետ և սիրում էր կարդալ սիրավեպեր, ընտրեց ճակատագրի առաջարկած երկու տարբերակներից առաջինը: Մեծամասնության համար նրա ընտրությունը խելագարություն է…
Ժորժ Սիմենոնի ստեղծագործությունները հայտնի են ամբողջ աշխարհում: Թարգմանությունների քանակով նա առաջին հորիզոնականը կիսում է Հյուգոյի և Ժյուլ Վեռնի հետ: Ժորժ Սիմենոնը դետեկտիվ ժանրի իրական վարպետ է: Սույն գրքում տեղ են գտել հեղինակի երկու հայտնի դետեկտիվ վեպերը, որոնք ընթերցողին ընկղմում են ընտանեկան գաղտնիքների և տարօրինակ հանցագործությունների աշխարհ:
Հոգեբանական թրիլերների «թագուհի» Դաֆնա Դյումորիեի հանրահայտ «Թռչուններ» պատմվածքների ժողովածուն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվանականին «Խնձորենի» անվան տակ, իսկ 1953 թվականին՝ «Համբուրիր ինձ կրկին, անծանոթ» անվան տակ: Բացի հիմնական 6 պամտվածքներից այս հավաքածուում տեղ է գտել նաև «Счастливого Рождества» պատմվածքը, որն առաջին անգամ է լույս տեսնում ռուսերեն: Կարելի է երկար վիճել Դաֆնա Դյումորիեի պամտվածքների շուրջ, բայց եթե ցանկանում ադրենալինի անսպառ քանակ, ապա այս գիրքը Ձեզ համար է:
Վոլտերի մեծ գրական ժառանգությունից առավել հայտնի են նրա փիլիսոփայական ստեղծագործությունները: Հեղինակը կարողացել է վարպետորեն միահյուսել առօրյայի ծանրակշիռ խնդիրները բացահայտող ավանդական գրական ոճն ու տարբեր փիլիսոփայական դոկտրինները և դժբախտ սիրահարների մասին տխուր պատմությունների հետ: Ինչպես գրել է Պուշկինը՝ Վոլտերը լցրել է Փարիզը ստեղծագործություններով, որոնցում «փիլիսոփայությունը խոսում է ժողովրդական և հումորային լեզվով»:
Գրքի 12 գլուխները ստեղծվել են Դովլաթովի կողմից 1980-ական թվականներին որպես առանձին պատմվածքներ: Հերոսներն իրական մարդիկ են, հենց այդ պատճառով էլ ապագա գրքի անվանումներից մեկը եղել է «Ընտանեկան ալբոմ»: Սա գիրք է, որից հնչում է «Առողջ մտքի ցածր երաժշտությունը» (Ի. Բրոդսկի), որն օգնում է մեզ պահել արժանապատվությունը կյանքի ամենադժվար պահերին:
Յուկիո Միսիման աշխարհի ամենահայտնի և ընթերցվող ճապոնացի գրողներից է: Նա հայտնի է ինչպես իր բազմաժանր գրականությամբ (վեպեր, պիեսներ, պատմվածքներ, էսսեներ և այլն), այնպես էլ յուրօրինակ կյանքով ու մահով (հարակիրի անհաջող հեղափոխության փորձից հետո): Սույն ստեղծագործությունը հեղինակի ամենավաղ և արժեքավոր աշխատություններից է: Այն ներառվել է Յունեսկոյի ճապոնական գրականության գլուխգործոցների ցանկում: Վեպի գործողությունները տեղի են ունենում Օսակա քաղաքից ոչ հեռու գտնվող մի գյուղում հետպատերազմյան ժամանակաշրջանում: Գլխավոր հերոսուհին՝ երիտասարդ կույս Էցուկոն, գաղտնի կիրք է տածում երիտասարդ այգեպանի հանդեպ…
Ցարական Ռուսաստան, 1903 թվական: Վեպն սկսվում է փոքրիկ Յուրայի մոր՝ Մարիա Նիկոլաևնա Ժիվագոյի հուղարկավորության նկարագրությամբ: Մոր մահից հետո հոր կողմից վաղուց լքված լինելու պատճառով Յուրայի խնամքը ստանձնում է մորեղբայրը՝ Նիկոլայ Նիկոլաևիչ Վեդենյապինը, որը փիլիսոփա էր, ուղղափառ եկեղեցու նախկին քահանա, իսկ այդ ժամանակ արդեն թղթակցում էր Վոլգայի առափնյա մի քաղաքում գտնվող ինչ-որ առաջադեմ լրագրի: Յուրայի հայրը՝ Անդրեյ Ժիվագոն, մի ժամանակ ունևոր մարդ է եղել, Մոսկվայի վաճառական ազնվականության անդամ, սակայն ընտանիքի միլիոնները վատնել է Սիբիրում՝ զբաղվելով խաղամոլությամբ և հարբեցողությամբ: Այդ ամառ տասնմեկամյա Յուրան և Նիկոլայ Նիկոլաևիչը ճանապարհորդում են Դուպլյանկա՝ մետաքսի հարուստ վաճառական Լավրենտի Նիկոլաևիչ Կոլոգրիվովի կալվածք: Նրանք այնտեղ Կոլոգրիվովին այցելելու համար չէ,...
Ընթերցողի ուշադրությանն է ներկայացվում հանրահայտ ռուս-ամերիկյան գրող, 20-րդ դարի խոշորագույն արձակագիրներից մեկի, սենսացիոն «Լոլիտայի» հեղինակ Վլադիմիր Նաբոկովի առաջին և ամենաինքնակենսագրական վեպը: Սա գիրք է «հիշողության տարօրինակությունների», կյանքի անցյալի և ներկայի խճճումների, առաջին սիրո մասին: Վեպը, որի գործողությունները տեղի են ունենում ընդամենը 6 օրում և որում շատ քիչ են կերպարները, մեծ նշանակություն է ստանում հեղինակային զգացմունքների շնորհիվ:
Հանրահայտ «Ջեյն Էյր» գրքի հեղինակի հերթական ստեղծագործությունը գեղեցիկ դասական սիրավեպ է, որում արտացոլվել են Բրոնթեի վերապրումները՝ ուսումը Բրյուսելում և սերը ուսուցչի հանդեպ: «Ուսուցիչը» Բրոնթեի առաջին ավարտված վեպն է, բայց հրապարակվել է նրա մահից հետո:
Սույն հավաքածուում տեղ են գտել Ռայներ Մարիա Ռիլկեի «Մալտե Լաուրիդս Բրիգգե գրառումները» վեպը, «Կորնետ Քրիստոֆ Ռիլկեի սիրո և մահվան մասին երգը» ստեղծագործությունը, «Վիշապին հաղթածը» հեքիաթը, «Պիեր Դյումոն» նկարագրությունը, բանաստեղծական արձակ, ինչպես նաև էսսե Ռոդենի մասին և հանրահայտ «Սեզաննայի մասին նամակներ» ու «Նամակներ երիտասարդ բանաստեղծին» ստեղծագործությունները:
1971 թվականին սովետական մամուլը նրան անվանեց, դավաճան, ամերիկյան իմպերիալիզմի և միջազգային սիոնիզմի գործակալ: 1977 թվականին իսրայելական թերթերը նրան անվանեցին դավաճան, արաբական շեյխերի և ԱԱԾ-ի գործակալ: 1987 թվականին «ՆյուՅորքերը» նրան անվանեց սովետական բանակի փորձառու սպա, ով ներթափանցել է ԱՄՆ թիկունք: Էֆրայիմ Սեվելան սովետական կինոմատոգրաֆիստ է, ով գաղթելով ԽՍՀՄ-ից՝ Իսրայելի ճանապարհին (Փարիզում) գրեց «Հաշմանդամային փողոցի լեգենդներ» պատմվածքների ժողովածուն, որը մեծ ճանաչում ստացավ: Այդտեղից սկսեց նրա ճանապարհը ու ոճի ձևավորումը, որը, ինչպես ասում են, կարող է հումոր ստեղծել ամենաողբերգական իրավիճակներում:
Դեռ հին ժամանակներում Վերգիլիոսի ստեղծագործությունները կիրառումն էին կրթական նպատակներով: «Բուկոլիկները» («Հովվականք», «Հովվական բանաստեղծություններ») նրա վաղ ստեղծագործություններից է: Իր մեջ ներառում է տեսարաններ հովվական կյանքից, որոնք իրականում շատ զգացմունքային են ու ինտելեկտուալ: Գեորգիկներ (հունարեն՝ γεωργεῖν – «հողագործական») լայնորեն տարածված է եղել անտիկ պոեզիայում։ Լայն իմաստով՝ գյուղատնտեսության մասին պրակտիկ նշանակությամբ երգեր և պոետիկ ստեղծագործություններ է, նեղ իմաստով՝ Վերգիլիոսի հայտնի 4 գրքերից բաղկացած դիդակտիկ աշխատությունը, որտեղ խոսվում է հողագործության, պտղագործության, գինեգործության, անասնաբուծության և մեղվապահության մասին։ Գեորգիկներում գովերգվում էին բնության գեղեցիկ տեսարանները, գեղջկական խաղաղ աշխատանքը, տնային հանգստավետ ու անդորր կյանքի հրապույրները։ Գեորգիկների հեղինակներ են եղել հույն բանաստեղծ Հեսիոդոսը («Աշխատանք և օրեր»), հռոմեացի բանաստեղծներ Կատոն...
Գրքում ներկայացված են մեծագույն հին հունական ողբերգակ Եվրիպիդեսի (Սոֆոկլեսի և Էսքիլեսի հետ միասին) ամենահայտնի ստեղծագործությունները: Նրա մշակույթն իր ժամանակով առաջ էր անցել ոչ միայն էլլական, այլ մեզ ավելի մոտիկ մշակույթներից: Հնում նրան անվանում էին «փիլիսոփա բեմի վրա» կամ «ամենաողբերգային պոետ» (Արիստոտել), իսկ այսօր շատերը նրան ճանաչում են որպես «Հունաստանի ամենառոմանտիկ պոետ»: Ըստ Սոֆոկլեսի՝ Եվրիպիդեսը նկարագրում էր մարդուն ոչ թե այնպիսին, ինչպիսին նա պետք է լինի, այլ այնպիսին, ինչպիսին նա կա իրականում: Սույն հավաքածուում տեղ են գտել «Մեդեա», «Հիպպոլիտոս», «Անդրոմաքե», «Էլեկտրա», «Իփիգենիան Ավլիսում», «Բաքոսուհիներ», «Իփիգենիան Տավրիսում» ողբերգություններ Ի. Ֆ. Աննենսկու դասական թարգմանությամբ:
Սույն հավաքածուում տեղ են գտել ռուս ամենաընթերցվող հեղինակներից մեկի՝ Սերգեյ Դովլաթովի վաղ և ուշ շրջանի ստեղծագործությունները, պատմվածքները, զգացմունքային դետեկտիվ և տեքստեր մտածված, բայց դեռ չգրված գրքերից:
Մարգարեթ Հեիլը և իր ծնողները լքում են իրենց տունը, որը գտնվում է Անգլիայի հարավում և տեղափոխվում են Անգլիական Միլթոն արդյունաբերական քաղաքը։ Միլթոնը արդյունաբերական մեծ քաղաք է լինում։ Հարավի հանգիստ կյանքից հետո Հեիլ ընտանիքին շատ դժվար է լինում համակերպվել Միլթոնի ակտիվ կյանքին։ Մարգարեթը ծանոթանում է քաղաքի մեծ տեքստիլ-արդյունաբերական գործարանի տնօրեն Ջոն Թորնթոնի հետ։ Սկզբից Թորնթոնը շատ վատ և ագրեսիվ տպավորություն է թողնում Մարգարեթի վրա։ Բայց հետո ավելի շատ շփվելուց հետո նրանք փոխադարձ հետաքրքրություն են գրնում իրար մեջ…
Կոբո Աբեի տաղանդը, հիրավի, անսահման է: Նրա ստեղծագործությունները գերող են, գրավող ու պարադոքսալ: Դրանցում Աբեն խոսում է այն մարդկանց մասին, ովքեր դարձել են որևէ գաղափարի գերի կամ հայտնվել են մի իրավիճակում, որն ավելի շատ նման է երազի: Սույն վեպի հեղինակը, փախչելով հասարակությունից, տեղավորվում է մի տուփի մեջ՝ այդպիսով վերածվելով մի նոր էակի: Նա աննպատական դեգերում է Տոկիոյի փողոցներով՝ թաքնվելով ամբողջ աշխարհից իր տուփի տակ…