Հավաքածուում ընդգրկված են հանրահայտ ռուս-ամերիկական գրող, XX դարի դասարական Վլադիմիր Նաբոկովի երկու ստեղծագործություն: Երկուսում էլ գործողույունները տեղի են ունենում Գերմանիայում 1920-ական թվականներին երկրորդ կեսին: Հետաքրքիր սիրային-քրեական սյուժեներ, որոնք կստիպեն Ձեզ սրտի դողով կարդալ մինչև վերջին տողը:
Դաֆնա Դյումորիեի «Կեսգիշերից ոչ ուշ» հավաքածուում (առաջին անգամ հրատարակված 1971թ.) տեղ են գտել հինգ նովել, հինգ զարմանալի, իրար շատ նման պատմություններ: Դրանցից ամենահայտնին «Ետ մի նայիր» նովելն է, որի հիման վրա անգլիացի ռեժիսոր Նիկոլաս Ռոուգը նկարահանել է «Իսկ հիմա մի նայիր» ֆիլմը:
«Կոմպրոմիս»-ը Սերգեյ Դովլաթովի նովելների շարքն է։ Գրքում տեղ են գտել 12 կոմպրոմիսներ (նովելներ), որոնք ստեղծվել են 1973—1980-ական թվականներին, իսկ մեկ գրքում ընդգրկվել՝ 1981 թվականին։ «Կոմպրոմիս»-ի նովելների սյուժեները վերցված են Սերգեյ Դովլաթովի սեփական փորձից՝ էստոնական ռուսալեզու «Սովետական Էստոնիա» թերթին թղթակցելու 1972—1975 տարիներից։ Յուրաքանչյուր նովելի հաջորդում է լրագրային ներածական։ Ներածականում ցույց է տրվում նովելի հերոսի լրագրողական աշխատանքը, իսկ հենց նովելում՝ աշխատանքի ընթացքը։ Վիքիպեդիա
Սերգեյ Դովլաթովը 20-րդ դարի և 21-րդ դարասկզբի ամենաընթերցվող ռուս գրողներից է: Նրա պատմվածքները, վեպերը, տետրերը թարգմանվում են բազմաթիվ լեզուներով, էկրանավորվում, ուսուցանվում դպրոցներում և ԲՈՒՀ-երում: Սույն հավաքածուն ներառում է Դովլաթովի մի շարք հանրահայտ պամտվածքներ՝ ծիծաղելի, տխուր և կյանքով լցված, ինչպես վայել է մեծ գրողին: