Փարիզյան Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում սպանվել է Վիլհելմ Գետցը՝ տղաների երգչախմբի ղեկավարը: Տաճարի այցելու, ոստիկանության թոշակառու սպա Կասդանը, չսպասելով պաշտոնական հետախուզությանը, սկսվում է իր սեփական հետախոզությունը: Գործին ընթացքում ի հայտ է գալիս տարօրինակ մի հանգամանք. այն երգչախմբերում, որոնք ղեկավարել է Գետցը, անհետացել են մի քանի պատանիներ: Եվս մեկ ոչ պակաս տարօրինակ հանգամանք է ի հայտ գալիս. բոլոր այդ դեպքերն այս կամ այն կերպ կապված են զարմանալի «Միզերերե» խորալի հետ…
Երբ Ստեֆան Կորսոյին հանձնարարեցին հետաքննել գիշերային ակումբի երկու աղջիկների սպանությունը, նա կարծում էր, որ դա հերթական սերիական մարդասպանի գործ է: Բայց դետեկտիվը սխալվում էր: Դա դուելի կոչ էր՝ ուղղված անձամբ իրեն: Սպասվում էր մահացու մարտ: Գլխավոր կասկածյալը՝ հանրահայտ նկարիչ Ֆիլիպ Սոբեսկին, ով 17 տարի ազատազրկված է եղել թալանի և սպանության համար, բացարձակ վստահ է իր ալիբիի վրա: Որքան երկարում է հետաքննությունը, այնքան շատ են Կորսոն ու նրա գործընկերներն ընկղմվում սարսափելի աշխարհ, որտեղ դաժան պոռնոգրաֆիան և զոհին կապելու հին ճապոնական արվեստը դեռ ամենևին դաժանության գագաթնակետը չեն: Բայց հնարավո՞ր է արդյոք պահպանել գիտակցությունն ու հոգին, երբ ցավից հաճույք ստանալը թաքնված է հանրահայտ...
Խաղաղ ամառային Օսլոյում սարսափազդու մարդասպանություն է տեղի ունեցել: Հանցավորը ոստիկանությանն է թողել ոչ միայն սպանության զենքը, այլ նաև փոքրիկ հնգանկյուն ադամանդ՝ թաքցնելով այն սպանված կոպի տակ: Շուտով Նորվեգիայի մայրաքաղաքը կցնցվի մի շարք տարօրինական դեպքերից, որոնք մոգական կերպով կապված են «5» թվի հետ: Ամեն հինգերորդ օրը ոստիկանությունը գնտում է հերթական զոհի դիակը, բայց մարդասպանել բռնել չի հաջողվում…