Վլադիմիր և Վերա Նաբոկովները միասին ապրեցին ավելի քան հիսուն տարի: Գրական աշխարհի համար դա երջանիկ ամուսնական կյանքի կատարյան օրինակ է: Նրանք շատ հազվադեպ էին իրարից առանձնանում: Այնուամենայնիվ ընտանեկան արխիվում գտնվել են Վլադիմիր Նաբոկովի ավելի քան 300 գրքեր՝ ուղղված կնոջը 1923-1975 թվականներին: XX դարի լավագույն արձակագիրներից մեկը՝ ծաղրանքներով ու կոպիտ արտահայտումներով լի գրող Նաբոկովն այս նամակներում բացահայտվում է որպես նուրբ և սիրող ամուսին: «Ես և դու լրիվ տարբեր ենք: Այնպիսի հրաշքներ, որպիսին մենք գիտենք, ոչ ոք չգիտի, և ոչ ոք այնպես չի սիրում, ինչպես մենք»,- գրել է Նաբոկովը 1924 թվականին: Վերա Եվսեևան Նաբոկովի մուզան էր ու առաջին ընթերցողը, նրա մեքենագրուհին ու քարտուղարուհին,...
Այս գրքում տեղ է գտել Նաբոկովի ոչ գեղարվեստական արձակը՝ հարցազրույցներ, նամակներ տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագիրներին, հոդվածներ և այլն: Չնայած նյութերը բավական տարբեր են, բայց նրանք կազմում են ընդհանուր միտք. այս գրքի համար հեղինակն ընտրել և վերամշակել է այն հարցազրույցներն ու հոդվածները, որոնք առավել լավ են ներկայացնում նրան էսթետիկ կրեդոն, որոնցում ինքն առավել լավ է բացահայտված հեղինակ: