Առաջին անգամ հրապարակվել է 1980 թվականին «Новый мир» ամսագրում։ Ավելի ուշ հրատարակվել է «Բքոտ կիսակայարան» վերնագրով։ 1990 թվականին «Знамя» ամսագրում լույս տեսավ «Չինգիզ խանի սպիտակ ամպը» վիպակը, որն հետագայում հիմնական վեպի մասը դարձավ։ Կիսակայարանի նախատիպը գրողը ընտրել է Բայկանուր տիեզերական կայանի մոտ գտնվող Տորետամ կիսակայարանից, որն էլ իր անվանումը ստացել է կից գերեզմանից, որտեղ թաղված է շեյխ Տորե-Բաբան՝ Չինգիզ խանի հետնորդներից մեկը։ Վիքիպեդիա