Ռուսական հրատարակչություն է՝ հիմնադրված 1993 թվականին: Սկզբում հրատարակում էր հիմնականում մանկական-պատանեկան գրականություն, սակայն աստիճանաբար սկսեց շուկայում հանդես գալ ինչպես ավելի որակյալ, այնպես էլ ավելի բազմաժանր գրքերով:
Վոլդ Մեսսինգի անձնական օրագրի առաջին ռուսերեն հրատարակությունն է: Հանրահայտ էկստրասենցի անձնական գրառումները հավաքված են այս գրքում: Գիրքն ամբողջապես բացում է Մեսսինգի հոգին՝ բացահայտելով նրան հիշողությունների միջոցով: Այստեղ նա այնքան անկեղծ է, որքան դա հնարավոր է: Հենց այս օրագրում նա տալիս է իրեն ամենաանկեղծ ու վախեցնող հարցերը՝ Ի՞նչ է իմ շնորհը՝ օրհնությու՞ն, թե՞ անեծք, Որտեղի՞ց է իմ գերհնարավորությունը՝ Աստծու՞ց, թե՞ Սատանայից, Ինչպե՞ս ապրել այս անմարդկային պատասխանատվությամբ, Ո՞վ եմ ես՝ սուտ-գուշակո՞ղ, թե՞ Առաքյալ: