Ավստրիացի բժիշկ և հոգեթերապևտ
(1870 – 1937)
Ալֆրեդ Ադլերն անհատական հոգեբանության հիմնադիրն է։ Տեսության հիմնական հասկացություններից է թերարժեքության զգացումը, որը Ադլերի կողմից դիտարկվում է որպես անձի զարգացման մեջ հիմնաքարային դեր ունեցող։ Ադլերի տեսության մեջ մարդը դիտարկվում է որպես անհատական ամբողջություն, որի պատճառով էլ տեսությունը կոչվում է «Անհատական հոգեբանություն»։