«Այսպիսին է Ուորհոլը». Ամերիկացի նկարիչ, պատկերազարդող, կինոռեժիսոր, պրոդյուսեր, նոր վիզուալ արվեստի՝ փոփ արվեստի շարժման առաջատար Էնդի Ուորհոլի ամենահակասական ու ամենաազդեցիկ արվեստագետներից մեկն է։ Ուորհոլի պարզ, բայց և հանդուգն աշխատանքները ոչ միայն սկիզբ դրեցին արվեստի մեջ նոր ուղղության, այլև դարձան ԱՄՆ–ի ամենաճանաչելի խորհրդանիշերից։ Գրքում ներկայացվում են արվեստագետի կյանքի ամենակարևոր դրվագները, որոնք նաև կանխորոշել են նրա հայացքներն ու ճաշակը՝ մանկությունը Մեծ դեպրեսիայի տարիներին, ներգաղթյալի աղքատ կյանքը, նկարչությամբ զբաղվող մայրը, Նյու Յորք տեղափոխվելը, հանդիպումը ժամանակի հայտնի արվեստագետների հետ և այլն։ Արվեստագերի աշխատանքներին անդրադառնալով՝ գրքում փորձ է արվում հասկանալու, թե ով է Ուորհոլը, ում ստեղծագործական կյանքի հետ են կապված մեր օրերում սովորական դարձած...
Վինսենթ վան Գոգը գեղանկարչության պատմության թերևս ամենաողբերգական կերպարներից է, որը դարձել է կյանքի օրոք չհասկացված արվեստագետի խորհրդանիշ: Արվեստի գործեր վաճառող նախկին գործակալն ու ձախողված հոգևորականը բավականին հասուն տարիքում՝ քսանյոթ տարեկանում, առաջին անգամ սկսում է լրջորեն զբաղվել նկարչությամբ: Հաջորդող տասնամյակի ընթացքում խելահեղ արագությամբ՝ միջինը շաբաթական երկու կտավ, անդուլ աշխատանքով ու ոճային կտրուկ անցումներով ստեղծվում են ապշեցուցիչ գործեր, որոնք, սակայն, չեն նկատվում կամ մերժվում են ժամանակի արվեստասերների կողմից և սկսում կամաց-կամաց գնահատվել միայն նկարչի մահվանից հետո: Գիրքը փորձում է բացահայտել աշխարհահռչակ նկարչի ստեղծագործական ուղու նոր մանրամասներ՝ ներկայացնելով նրա խոհերն ու ապրումները, զգացմունքային մեծ լարումով ստեղծված անկրկնելի կտավները: Գրքում Վան Գոգի կյանքի ու...
Գիրքը ներկայացնում է Անրի Մատիսի կենսագրությունն ու ինքնազարգացման փուլերով հարուստ ստեղծագործական ուղին՝ բացահայտելով նաև վարպետի կյանքի՝ հանրությանը ոչ շատ հայտնի դրվագները: Նրա աշխարհահռչակ նկարների վերարտադրություններն ուղեկցվում են մասնագիտական վերլուծությամբ:
«Այսպիսին է Գոգենը» գիրքը ժամանակագրորեն ներկայացնում է պոստիմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Պոլ Գոգենի կյանքը, նրա ստեղծագործություններն ու հայացքները: Աշխատանքային գործունեությունը սկսելով որպես բորսայի աշխատող՝ Գոգենը տարվում է ժամանակի նկարչության նոր ալիքով՝ իմպրեսիոնիզմով: Տասնամյակներ շարունակ ունենալով անհաջողություններ՝ Գոգենը համառորեն շարունակում է ուսումնասիրել գույներն ու ձևերը. պրպտումները նրան մեկ տանում են Բրետան, մեկ՝ Ֆրանսիայի հարավ՝ Առլ, մեկ էլ՝ հասցնում Խաղաղ օվկիանոսի հեռավոր ափերը՝ Թահիթի, Մարքեզյան կղզիներ: Գոգենն ամբողջ կյանքում ձգտում էր հասնելու ձևի ու գույների ամենապարզ ու հիմքային շերտերին և դառնալու «վայրի», բնական մարդ։ Նրա վերջին շրջանի քանդակները պրիմիտիվիզմի հոսանքի ակունքներից են, իսկ նրա ողջ արվեստը՝ մոդեռնիզմի հիմնասյուներից մեկը:
Իսպանիայի ծովափնյա Կադակես քաղաքի գրոտեսկային ժայռերը, իրականի ու վերիրականի սահմանը տեղ−տեղ միախառնող կամ առանձնացնող լազուր ծովը և Տրամոնտանա քամուց գրգռված պրպտուն միտքը, միջերկրածովյան համեղ արևի հետ եփվելով ֆրոյդյան երազների մեկնության ջեռոցում, մի պայթյունավտանգ կերպար ստեղծեցին՝ քսաներորդ դարի գեղանկարչությունն ուղենշող նկարչին՝ Սալվադոր Դալիին: Գրքում հետաքրքիր ու ապշեցնող մանրամասներով ներկայացված է այս եսակենտրոն, էքսցենտրիկ, պարանոյիկ−քննադատական մեթոդով արվեստի սահմաններն անվերջ փոխակերպող ու գործնականում ոչ մի նորմի չենթարկվող, անսանձ Մանուկ Արքայի ստեղծագործական ապշեցուցիչ ուղին, ում տարերքը վերջնական կերպ հաղորդեց սյուրռեալիզմին, և որը հայտարարեց ի վերջո. «Սյուրռեալիզմը ես եմ»: