Անդրեյ Մակինը ֆրանսիցաի հանրահայտ գրող է, ով արժանացել է մի շարք մրցանակների: 1995 թվականի Գոնկուրյան մրցանակի դափնեկիր է: 2016 թվականի մարտի 3-ին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ ու զբաղեցրել 5-րդ աթոռը:
Սիբիր, 1970-ականների սկիզբ: Պատմությունը պատմող 13-ամյա որբ տղան խուլիգանների հաշվեհարդարից փրկում է Վարդան անունով մի տղայի, ինչի պատճառով ենթարկվում է իր հայրենակիցների հարձակմանը: Դեպքը տեղի է ունենում դպրոցի բակում: Այդպես ծնվում է ընկերությունը: Նրանք գնում են Վարդանի տուն, եւ որբ տղան հայտնվում է հայկական ընտանիքների աշխարհում: Այդ ընտանիքներն ապրում էին մի բանտի մոտ, որտեղ պահվում են նրանց ամուսինները, որդիներն ու հայրերը: Հենց այստեղ է որբ պատանին առնչվում խիզախության, սիրո, արժանապատվության հետ. երեւույթներ, որոնք խորը հետք են թողնում նրա ամբողջ կյանքի վրա: «Իմ հայ ընկերը» կախարդում է իր բազմաշերտ նոստալգիայով. մեկուսացված հայկական համայնքի՝ հայրենի երկրի մասին հուշերը միահյուսվում են երիտասարդ տղայի՝...