Ֆրանսիացի գրող
(Ծնվ. 1970)
Աննա Գավալդան 1999 թ. լույս է ընծայում նովելների իր առաջին գիրքը «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի», որը ջերմ ընդունվեց քննադատների կողմից։ Այս գրքի համար նա արժանացել է գրան պրիի։ «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի» գիրքը թարգմանվել է շուրջ 30 լեզուներով, Աննային բերելով համաշխարհային ճանաչում։ Գավալդային մեծ հաջողություն են բերում «Ես նրան սիրում էի» և «Պարզապես միասին» վեպերը, վերջինս ստացել է ամենամեծ թվով մրցանակներ։