Առաքել Սեմիրջյանը շուրջ 10 տարի աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում՝ որպես դիվանագետ: Ապա զբաղվել է հասարակական գործունեությամբ, լրագրությամբ, հրապարակախոսությամբ, կաշեգործությամբ: Մի քանի գրքերի հեղինակ է:
«Կապտահեր Կյորես» գիրքը Հայաստանի պատմության վերջին 30 տարին է խորհրդային վերջին ու անկախության առաջին տարիների միջով։ Այդ իմաստով այն մարգարեական ցինիզմով գրված գիրք է, որի հերոսը էպոխաների ճամփաբաժնին կանգնած արձանագրում է կործանման երկու դեմքերը։
Առաքել Սեմիրջյանի «Հետողորմյա» գիրքը հիշողությունների առերեսումն է շարունակություն չունեցող իրականության հետ: Հեղինակի լեզուն հրավիրում է մտերիմ միայնության: Գրքի հերոսները՝ ապրող, թե՝ մեռած,- նրանք կյանքի երկու կողմում են,- պատմվածքից պատմվածք ծնվում են նորից: «Հետողորմյան» ուժեղ հումորով գրված գիրք է, որը պատմում է Հայաստանի մասին: Անկախության երկու կողմի մասին: Հերոսները ժամանակակից են: Ողբերգական կերպարներ, որոնց հետ մեզ հարստացնում է գրքի լեզուն: Այս գիրքը զգացողությունների հրավառություն է: Ընթերցողն այդ հրավառության սպառողը չէ, այլ՝ շարունակողը: