Ավետիս Թերզիբաշյանը հեղինակ է պատմահուշագրական երկերի՝ նվիրված Մկրտիչ Խրիմյանին, Պողոս Նուբար փաշային, զորավար Անդրանիկին: Գրել է նաև այլ գեղարվեստական գործեր՝ վեպեր, պիեսներ, պատմվածքներ։
Գիրքն ամբողջովին նվիրված չէ Պողոս Նուպարին: Հեղինակը նպատակ է դրել ներկայացնել 20-րդ դարասկզբի հայ հասարակության քաղաքական կյանքի առաջին տասնամյանկները, որտեղ առանցքային գործիչներից մեկն էլ մեծանուն քաղաքական գործիչ, գործարար, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիր Պողոս Նուպար փաշան է:
Գրքում ներկայացված են Մկրտիչ Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) հագեցած կենսագրության 6 տարիները (1879-1885), երբ նա Վասպուրականի հոգևոր առաջնորդ էր: Փաստագրական հարուստ նյութի՝ ժամանակակիցների վկայությունների և սեփական հիշողությունների հիման վրա Թերզիպաշյանը որպես իրավապատում վեպ վերարտադրում է Վան-Վասպուրականի պատմության մի կարևորագույն հատվածը՝ անվանի գործիչներով ու հիշարժան իրադարձություններով: