Հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ, հրապարակախոս
(1875 – 1957)
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։
Ավետիք Իսահակյանի պոեզիան ծնվելով ժողովրդական ակունքներից, անցնելով զարգացման մեծ ուղի, հարստանալով նոր գույներով ու ձևերով՝ հենց ժողովրդին է վերադարձնում այն լավագույնը, որն ունի ժողովուրդը։ Սակայն ժողովրդայնությունը Ավետիք Իսահակյանի բազմաժանր ստեղծագործութան միայն մեկ կողմն է։ Վարպետը ստեղծել է ընթերցողական ամենատարբեր ճաշակները բավարարող բազմազան ու տարբեր գործեր։ Փոքրածավալ քնարական բանաստեղծությունների կողքին հեղինակել է ծավալուն քնարական ու էպիկական պոեմներ, լեգենդներ ու բալլադներ, առակներ ու պատմվածքներ, վեպ, գրել հիանալի հուշեր։ Ավ. Իսահակյանի փոթորկուն կյանքի պատմությունն ինքնին մի մեծ վիպաշարի նյութ կարող է դառնալ։ Կյանքի վաղ տարիներից սկսյալ Ավ. Իսահակյանը իր ակտիվ գրական ու քաղաքական գործունեության համար ենթարկվել է հալածանքների, բանտարկվել ու աքսորվել, երկար տարիներ...
«Ավո՛, կնուտը գցե՞մ…» գիրքը նվիրված է Ավետիք Իսահակյանի (1875-1957թթ.) ծննդյան 150-ամյակին, որը հրատարակության է պատրաստել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը: Գրքում ներառված են հեղինակի՝ տարբեր ժամանակներում մամուլում և գրքերում հրատարակված կատակով լի 42 հուշեր և մանրապատումներ: Նկարազարդ այս պատմությունները յուրովի են բացահայտում Ավետիք Իսահակյանիմարդկային հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։
«Հայտնի առակագիրներ» շարքը սույն ժողովածուով ներկայացնում է Եզոպոսի, Մխիթար գոշի, Վարդան Այգեկցու, Ավետիք Իսահակյանի, Խնկո Ապոր, Իվան Կռիլովի և ասորական առակների ընտրանի, որը կօգնի ձեզ դառնալ ավելի իմաստուն և ճիշտ կողմնորոշվել կյանքի բազմաթիվ իրավիճակներում:
«Հայտնի հեքիաթագիրներ» շարքով լույս է տեսնում Ավետիք Իսահակյանի` երեխաների համար նախատեսված ժողովածուն: Գրքում ներառված են գրողի հինգ հեքիաթներ և հինգ լեգենդներ։ Ավետիք Իսահակյանը 20-րդ դարի հայ գրականության հիմնասյուներից է։ Լինելով խորապես ազգային գրող՝ իր տաղանդի և արվեստի ուժի շնորհիվ նա վաղուց դուրս է եկել ազգային սահմաններից և հայտնի դարձել աշխարհին։
Ավետիք Իսահակյանի՝ մեծ Վարպետի գրական ժառանգությունը ազգային հարստություններից է: Մեծ գրողի քնարական ստեղծագործությունները շատ հուզիչ են ու երաժշտական: Պատահական չէ, որ նրա շատ բանաստեղծությունների տեքստերով գրվել են բազմաթիվ ժողովրդական ու հեղինակային երգեր: Իսահակյանը բազմաժանր գրող է: Նրա երկերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային գրականության գանձարանում: Ավետիք Իսահակյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը: