ԱՄՆ-ում, Քաղաքացիական պատերազմի ժամանակ, հինգ հյուսիսցիներ օդապարիկով փախչում են հարավցիների պաշարված մայրաքաղաք Ռիչմոնդից։ 1865 թվականի մարտին ահեղ փոթորիկը նրանց գցում է Հարավային կիսագնդում գտնվող անմարդաբնակ կղզի։ Կղզու նոր բնակիչներից յուրաքանչյուրը տիրապետում է անփոխարինելի տաղանդով, իսկ ինժեներ Սայրես Սմիթի ղեկավարությամբ այդ անվեհեր մարդիկ համախմբվում են և դառնում են մեկ ընդհանուր թիմ։ Սկզբում, ձեռքի տակ գտնվող հասարակ միջոցներով, այնուհետև սեփական փոքրիկ գործարաններում արտադրելով ավելի ու ավելի բարդ աշխատանքային և կենցաղային գործիքներ, վերաբնակիչները կարգավորում են իրենց բնականոն կյանքը։ Շուտով, շնորհիվ իրենց աշխատասիրության և գիտելիքի, գաղութականները արդեն սննդի, հագուստի, ջերմության և հարմարավետության պակաս չեն զգում։ «Խորհրդավոր կղզին» ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպն է։ Առաջին անգամ լույս է տեսել 1874 թվականին։ Ժյուլ Վեռնի...
«Փիթեր Փենը» կամ «Փիթերը և Ուենդին» շոտլանդացի գրող Ջեյմս Մեթյու Բարրիի վիպակներից է, որը լույս է տեսել 1911 թ. և հետագայում դարձել մանկական գրականության գլուխգործոցներից մեկը: Վիպակ-հեքիաթը Փիթեր անունով մի տղայի մասին է, որը չէր ուզում մեծանալ: Մի անգամ թռչելով Դարլինգների մանկասենյակի պատուհանից ներս՝ նա ծանոթանում է Ուենդիի հետ և համոզում նրան ու նրա 2 եղբայրներին իր հետ թռչել Չկաստան՝ կղզի, որի վրա կարող են ոտք դնել միայն երեխաները: Իսկ կղզու վրա բազմաթիվ արկածներ են սպասում նրանց: Փիթերին հանդիպած բոլոր երեխաները, ի վերջո, մեծանում են, իսկ նա համառորեն հրաժարվում է մեծանալուց: Վիքիպեդիա, Goodreads
«Աշխարհի շուրջը 80 օրում» վեպը դասական արկածային գրականության լավագույն վեպերից է: Ժյուլ Վեռնը ոգեշնչվում է ամսագրերից մեկում լույս տեսած հոդվածից, որում ապացուցվում էր, որ ցանկացած ճանապարհորդ, օգտագործելով ժամանակակից փոխադրամիջոցները, հեշտությամբ կարող է շրջել աշխարհով մեկ: Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1872 թվականին: Գրքում պատմվում է անգլիացի Ֆիլեաս Ֆոգի և նրա սպասավոր ֆրանսիացի Ժան Պասպարտուի՝ աշխարհի շուրջը կատարած ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվում է գրազի արդյունքում: Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա: Ճանապարհի ընթացքում նրանք ընկնում են բազմաթիվ արկածների մեջ, հանդիպում են տարբեր խոչընդոտների, որոնցից ամենատևականը դառնում է խուզարկու Ֆիքսը: Վեպում մանրամասնորեն...
«Սինդիբադի ճանապարհորդությունները» «Հազար ու մեկ գիշեր» ժողովածուի ամենահայտնի հեքիաթներից է: Զարմանահրաշ արկածների որոնման ընթացքում Սինդիբադն իր նավն ուղարկում է բաց ծով, որպեսզի վաստակի Ծովագնաց մականունը: Այս գիրքը ներառում է Սինդիբադի բոլոր յոթ ճանապարհորդությունները, որոնց ընթացքում նա փրկվում է գերությունից, հաղթահարում է բնության տարբեր արհավիրքներ ու կատարում է հզոր տիրակալների առաջադրանքները: Քաջ Սինդիբադի զարմանահրաշ արկածները հիմք են ծառայել բազմաթիվ սերիալների, ֆիլմերի և մուլտֆիլմերի համար, որոնք սիրվել են բոլորի կողմից:
«Անգլուխ ձիավորը» հանրահայտ վեպի հիմքում իրական արկածներ են, որոնք պատահել են գրողի կյանքում: Սա մի ազնվական ընտանիքի արտասովոր պատմություն է, որտեղ հակադրվում են արիությունն ու վախկոտությունըմ իմաստնությունն ու խորամանկությունը: Վեպի գործողությունները ծավալվում են 19-րդ դարի կեսերին Տեխասի սահմանամերձ շրջաններում: Վիքիպեդիա
1912թ. լույս տեսած «Կորուսյալ աշխարհը» գիտաֆանտաստիկ վեպը պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող մի քանի գրքերից առաջինն է: Վեպում նկարագրվում է բրիտանական արշավախմբի արկածները Ամազոնի ջունգլիներում, որտեղ նրանք հայտնաբերում են դինոզավրների և իրար դեմ պատերազմող կապկամարդկանց, տեղաբնիկ հնդկացիների մի աշխարհ: Վիքիպեդիա