«Էմիլը և հետախույզները». Էմիլն առաջին անգամ միայնակ Բեռլին է մեկնում: Գնացքում գողանում են նրա ամբողջ գումարը: Գնացքից իջնելուց անմիջապես հետո նա կրնկակոխ հետևում է գողին: Բարեբախտաբար, նրան օգնության են հասնում շատ տղաներ, ու միասին մեծ քաղաքում հետապնդում են ձեռնարկում գողին բռնելու նպատակով:
Պատանի Ջիմ Հոկինսին և նրա ծնողներին պատկանող «Ծովակալ Բենբոու» փոքրիկ պանդոկում հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ` բռնկուն ու անտանելի բնավորությամբ մի ծովային, որը շատ չանցած մահանում է: Հանգուցյալի իրերի մեջ Ջիմ Հոկինսը պատահաբար գտնում է մի քարտեզ, որտեղ նշված է գանձերի ճշգրիտ վայրը: Շատ շուտով պարզվում է, որ նա բոլորովին էլ միակ մարդը չէ, որ տեղյակ է գանձերի և քարտեզի մասին: Իր բարեկամների` կալվածատեր Տրելոնիի և բժիշկ Լիվսիի հետ Ջիմը նավով ճանապարհ է ընկնում` քարտեզում նշված գանձերը որոնելու` հաղթահարելով անհամար վտանգներ ու փորձություններ: Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի վեպն առ այսօր համարվում է երբևէ գրված արկածապատում:
«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:
Տասնվեցամյա Տիուրին պատրաստ է վտանգելու իր կյանքը հանուն թագավորության փրկության: Իր այս առաքելությունը կատարելու համար պատանին անցնում է փորձություններով, հաղթահարում վտանգներ ում խոչընդոտներ` իրեն պահելով իսկական ասպետի նման: Վեպը համարվում է հոլանդական լավագույն մանկապատանեկան ստեղծագործությունը: