«Գիշերադարձ» շարքի այս ճիւղով կը սկսի Նոր աշխարհի, Ամերիկայի վաղնջուց հմայքը ինչպէս անոր ստեղծած քայքայումն ու տարածասփիւռ աքսորը պէյրութեան բլուրի համայնքին մէջ:
Փարիզի «Յառաջ» օրաթերթին (1925-2009) 1976 Դեկտեմբերին սկիզբ առած ամսական «Միտք և արուեստ» յաւելուածին թիւերէն ծաղկաքաղի երկրորդ հատորն է այս մէկը: Առաջինը, կազմուած՝ 1976-1987 տարիներու ընտրանիով մը, լոյս տեսաւ 2018-ին: Զոյգ հատորներուն գրութիւնները կը պատկանին գրական մարզին. ստեղծագործական էջեր, վերլուծութիւններ, գրախօսութիւններ, քննադատականներ, թարգմանութիւններ, և այլն: Այս հատորին մէջ առնուած էջերը հրատարակուած են 1988-2009 տարիներու թիւերուն մէջ. կը խմբեն Սփիւռքէն ու Հայաստանէն շուրջ երեսուն ստորագրութիւն: Բոլորն ալ անտիպ գրութիւոններ եղած են, որոնց առաջին վերահրատարակութեան վայրը այս զոյգ հատորները կ’ըլլան:
Վէպեր | Նիկողոս Սարաֆեան. Այս հատորին մէջ առաջին անգամ ըլլալով համատեղ ներկայացուած են բանաստեղծ Նիկողոս Սարաֆեանի (1902-1972) չորս վէպերը ուր կը պատկերացուի ֆրանսահայ կենաքը յետ- եղեռնեան տարիներուն:
Կոստան Զարեանի «Սրտի ճանապարհով» ժողովածուն բովանդակում է Հայաստանում և Սփյուռքում լույս տեսած պոեմները, ինչպես նաև անտիպ երկեր: Հատորը տրամաբանական շարունակությունն է 2009 թ. հրատարակված քնարական պոեզիայի «Բառերի ոսկին» հավաքածուի. երկուսը միասին ամբողջացնում են բանաստեղծի քերթողական արվեստը:
Այս հատորը ընդարձակ ուսումնասիրութիւնն է ֆրանսահայ գրականութեան կէս դարու երկայնքին` 1922էն 1972: Այստեղ կը քննուին ոչ միայն այդ շրջանի գլխաւոր հեղինակներու երկերը, այլեւ գրական մամուլը եւ այնտեղ արծարծուած հարցերը, ինչ կը վերաբերի օտարութեան հետ յարաբերութեան: Աշխատութիւնը մասամբ թարգմանութիւնն է հեղինակի ֆրանսերէն լեզուով գրած գործին. Cinquante ans de littérature arménienne en France, du Même à l’autre, 1922-1972, CNRS éditions, Paris 2001: Արփի Թոթոյեանի թարգմանութիւնը հեղինակը վերանայած է, վերամշակած, յաւելած որոշ մասեր, պահելով հանդերձ գործին կառուցւածքը:
Ընթերցանության այս գիրքը ծաղկաքաղ է հայկական առասպելների, վիպերգերի, ավանդությունների, լեգենդների, բալլադների՝ սկսած Հայկի և Բելի մասին պատմող առասպելով և Վահագնի ծնունդով մինչև Սասնա Ծռեր էպոսը: Գրքում ընդգրկված են նաև հունական առասպելներ և լեգենդներ, աստվածաշնչյան պատմություններ և այլ հետաքրքիր բաժիններ: «Մատենիկը» նախատեսված է դպրոցականների, հատկապես 6-րդ դասարանցիների համար: Այն «Մայրենի – 6» դասագրքի շարունակությունն ու լրացումն է: «Մատենիկը» կհետաքրքրի նաև ընթերցող լայն շրջանակների: Հրատարակությունը երաշխավորել է Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության Նախարարությունը:
Մանկության իրականությունը կենդանացնող պատմություն, որտեղ մարդկանց հետ հավասար իրականությունն ստեղծող կենդանի մասնակիցներն են նաև կոմիքսների հերոսները: Քրիստիան Բատիկեանի պատմվածքների հերոսները պատանիներն են, որոնց «մեծերի իրականություն» անցնելու առաջին քայլն սկսվում է իրենց իդեալների՝ սուփըր հերոսների հետ բախումից: Գրքում հետաքրքիր կերպով ցույց են տրված ժամանակակից արևմտյան մշակույթի ազդեցությունը պատանու ձևավորման վրա, ինչպես նաև գաղութում մեծացող երեխայի մանկության և ինքնության խնդիրները: