«Բլբուլ»-ը ստեղծվել է 2021 թվականին։ Բրենդի նպատակն է երեխաների համար ստեղծել զարգացնող, հետաքրքիր եւ ուսուցողական խաղեր, գրքեր եւ այլ աքսեսուարներ՝ փորձելով տարածել հայկական մշակույթն ու պատմությունը։
«Նազանի» ստեղծարարության գիրքը նախատեսված է 6+ տարեկան երեխաների համար։ Այստեղ համառոտ ներկայացված են Արեւմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի տարազները՝ երեք տարբեր գույներով ու զարդանախշերով։ Գիրք-ալբոմի նպատակն է երեխաներին ծանոթացնել պատմական Հայաստանի տվյալ տարածքի տարազի պատմությանը, զարդանախշերին ու կիրառությանը՝ նպաստելով նրանց երեւակայության ու նկարչական ունակությունների զարգացմանը։ Ի՞նչ կարող եք գտնել այս գրքում։ · Բազմակի օգտագործման պիտակներ · Տրաֆարետներ · Տարատեսակ էսքիզներ · Կտրվող պատկերներ · Գունավորվող էջեր · Հայկական զարդանախշերի օրինակներ