Բրայան Թրեյսին գրում է բիզնեսի, վաճառքի կառավարման, ինքնադրսևորման, առաջնորդության մասին գրքեր և աուդիոծրագրեր։ Ինքնազարգացման մասի ավելի քան 70 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
Ինչպես կասեր այս գրքի հեղինակ Բրայան Թրեյսին, առաջին պատճառը, որ մարդիկ չեն հարստանում, այն է, որ նրանց մտքով երբեք չի էլ անցնում, թե կարող են հարստանալ․․․ Աշխարհահռչակ ամերիկացի խոսնակ, հաջողության փիլիսոփայության փորձագետ, բազում մոտիվացիոն գրքերի հեղինակ Բրայան Թրեյսիի «Հարստանալու քո սեփական ուղին» բեսթսելերը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել հարուստ և բարեկեցիկ կյանքով։ Կարդացեք, աշխատեք և հարստացեք․․․ Գիրքը Goodreads-ում