Գամիդ Ամիրովը հայտնի է որպես 90-ականների մոսկովյան քրեական կյանքի մասին գրող հեղինակ: Նա ճանաչում է ձեռք բերել նաև որպես 2020 թվականի Արցախյան պատերազմի մասին պատմող «Արցունքներ դրախտում» գրքի հեղինակ:
«Արցունքներ դրախտում» сիրքը դաղստանցի հեղինակ Գամիդ Ամիրովի տպավորիչ պատմությունն է 44-օրյա պատերազմի մասին: Մարդիկ ապրում են ամենօրյա կյանքով, ուշադրություն չդարձնելով բազմաթիվ կարևոր իրողությունների վրա: Բայց պատերազմը ամբողջովին փոխում է գլխավոր հերոսի կյանքը: Քաջությունն ու ազգային ինքնագիտակցումը գլուխ են բարձրացնում հենց այն պահին, երբ նա հայտնվում է կռվի դաշտում։ Այս գիրքը նվիրվում է այն տղաների հիշատակին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին 2020 թվականի պատերազմում։ Գրքում ներկայացված զոհվածների անունների ցանկը ամբողջական չէ, այլ լոկ մի մասն է, որ կարողացել եմ գտնել: Այստեղ հիշատակվող յուրաքանչյուր անուն այն Մարդն է, որը կարող էր ապրել, դաստիարակել իր երեխաներին ու թոռներին, սերունդներ թողնել իր ետևից: Այդ պատերազմում...