«Ագռավի քարը» գրքի իրադարձությունների կենտրոնում Միջնաբերդ կոչվող քաղաքն է` Արագած լեռան խառնարանում, հերոսները մեր ֆոլկլյորի և դիցաբանության կերպարներն են: Իհարկե, նոր մատուցումը կարող է շատ անսովոր թվալ ընթերցողին. նույն պատմության մեջ կարող ենք հանդիպել, օրինակ, Փոքր Մհերին և Տորք Անգեղին: Բայց դա էլ հենց մտահղացման կորիզն է` մեկտեղել մեր ամբողջ միֆական աշխարհը մեկ ընդհանուր տիեզերքի մեջ։
Միշել Օնֆրեն Կանի ազգային համալսարանի հիմնադիրն է: Նրա աշխարհայացքը հիմնված է փիլիսոփայության անտիկ ուղղությունների, մասնավորապես՝ էպիկուրիզմի և հեդոնիզմի վրա: Որոշակի տրամաբանական կապերի շնորհիվ նա այդ փիլիսոփայությունները կիրառում է մեր օրերում:
Ֆրիդա Կալո դե Ռիվերան մեքսիկացի նկարիչ է` առավել հայտնի իր բազմաթիվ դիմապատկերներով, ինքնապատկերներով և Մեքսիկայի բնությամբ, արտեֆակտներով (գտածո) ոգեշնչված աշխատանքներով։ Երկրի ժողովրդական մշակույթով ոգեշնչված` նա աշխատել է նաիվ ժողովրդական արվեստի ոճով Մեքսիկայում հասարակության ինքնության, գենդերի, դասակարգերի և ռասայի հարցերը ուսումնասիրելու համար։ Նրա նկարները հաճախ ունեցել են խիստ ինքնակենսագրական տարրեր և ռեալիզմը ֆանտազիային միաձուլումներ։ Ֆրիդան իր օրագիրը գրել է 1944 թվականից մինչև իր մահը՝ 1954 թվականը: Այստեղ գրառումներ են նրա մանկության, հիվանդության դեմ պայքարի, Դիեգոյի հանդեպ տանջալից սիրո, արվեստի և քաղաքականության մասին: Օրագիրը ներկայացնում է ոչ միայն կենսագրական, այլև գեղարվեստական արժեք:
«Կատուն կին է» բանաստեղծությունների ու արձակ ստեղծագործությունների ժողովածուի հիմնական թեման սերն է: Հեղինակի խոսքով՝ թեև գիրքը ժողովածու է, հաջորդականությամբ կարդալու դեպքում ընթերցողը կարող է որսալ որոշակի սյուժետային գիծ:
«Երբ խաղաղ կլինի» գրքում հիմնականում անդրադարձ է կատարվել 20-21-րդ դարերի իրանական արձակի ամենանշանավոր դեմքերի հանրահայտ ու ոչ այդքան հայտնի տեղծագործություններին: Սույն ժողովածուի պատմվածքների միջով կարմիր թելի նման անցնում է խաղաղությունը՝ այն կենսական տարրը, որին թերևս բոլորն են ձգտում: Պատմվածքներն էլ այս գրքում ընտրվել են հատուկ խաղաղություն սերմանելու և ընթերցողին զգացողությամբ պարուրելու նպատակով։
Հայտնի ռուս քաղաքական ընդդիմադիր գործիչ, 2015 թվականին Մոսկվայում սպանված Բորիս Նեմցովի «Խռովարարի խոստովանությունը» գիրքն է՝ հայերեն թարգմանությամբ: Ըստ գրքի հեղինակի, ժամանակակից Ռուսաստանի ողբերգությունը քաղաքական ընտրախավի մտավոր և հոգեբանական ստրկությունն է։ Ահավասիկ մի հատված «Խռովարարի խոստովանությունը» գրքից, որը լավագույնս կբնութագրի բովանդակության, ոճի ու շեշտադրումների յուրահատկությունները. «Հեղափոխություններով եւ արյունոտ դիպվածներով հարուստ ռուսական պատմությունը մատնանշում է ուժեղի կամքին հնազանդվելու անհրաժեշտությունը՝ որպես փրկության միակ հնարավորություն։ Բայց ես որոշեցի չհնազանդվել եւ չհարմարվել։ Չնայած յուրաքանչյուրն այդ իրավիճակում իր ընտրությունն էր անում։ Ես սկսում եմ քաղաքական պայքար, քանի որ համաձայն չեմ այն քաղաքական ուղեգծի հետ, որը վարում է Ռուսաստանի նախագահը։ Համաձայն չեմ ինքնիշխան դեմոկրատիայի, նրա գրաքննության, դաժանության...
«Մոտոցիկլավարի օրագիրը». 1948 թ. Չե Գևարան ընդունվում է Բուենոս Այրեսի համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ Նրա՝ աշխարհն ուսումնասիրելու տենչը, փոփոխեց նրա համալսարանական կյանքը, և իր երկու երկարատև ուղևորությունները հիմնովին փոխեցին նրա ներաշխարհն ու պատկերացումները այդ ժամանակների Լատինական Ամերիկայի տնտեսական իրավիճակի վերաբերյալ։ Առաջին արշավը 1950 թ. էր, 4500 կմ (2800 մղոն), նա մենակ ուղևորվում է դեպի հյուսիսային Արգենտինայի գյուղական շրջաններ հեծանիվով, որի վրա փոքրիկ շարժիչ էր տեղադրել։ Սրան հաջորդում է 1951 թ. 8000 կմ երկարությամբ (5000 մղոն) իննամսյա մայրցամաքային արշավը մոտոցիկլով դեպի Հարավային Ամերիկա։ Վերջին ուղևորության պատճառով նա մեկ տարի չհաճախեց դասերի, փոխարենը ձեռնարկեց այս արշավը իր ընկերոջ՝ Ալբերտո Գրանադայի հետ։ Նրանց...