«Ոչ մի փենի ավելի, ոչ մի փենի պակաս» թրիլերը (1976) Ջեֆրի Արչերի առաջին վեպն է, որի հիմքում, ասում են, ընկած է սնանկացման սպառնալիքի անձնական փորձառությունը: Չորս հոգի՝ Օքսֆորդի խոստումնալից պրոֆեսորը, մոդայիկ պատկերասրահի երիտասարդ տերը, համբավավոր բժիշկը և սիրունատես անգլիացի ազնվականը նույն խարդախի զոհն են դարձել և հայտնվել սնանկացման եզրին: Այդ մարդը Հարվի Մեթքաֆն է՝ փայլուն ուղեղով խիստ վտանգավոր մի խաբեբա: Այժմ չորս երիտասարդներին մեկ ընդհանուր նպատակ է միավորում. Հարվիին հենց իր մեթոդներով ծուղակը գցել և հետ բերել կորցրած ունեցվածքն ամբողջությամբ՝ ոչ մի փենի ավելի, ոչ մի փենի պակաս… Goodreads
Ժամանակակից ամերիկացի գրող Միչ Էլբոմի «Օտարը փրկանավակում» վեպը լույս է տեսել 2021 թվին և արդեն հասցրել է թարգմանվել 42 լեզվով: Կլանիչ, լարված, սրընթաց զարգացող սյուժեով թրիլերը միաժամանակ ստիպում է խորհել ու կասկածի տակ դնել մեր ամենախոր համոզմունքներն ու հավատը: Այն կորստի կամ վտանգի պահին հույսն ու հավատը չկորցնելու դաս է: Շքեղ «Գալաքսի» զբոսանավի պայթյունից փրկված տասն ուղևորները փոքրիկ փրկանավակով քշվում են օվկիանոսի ալիքներից: Կփրկվե՞ն արդյոք, թե ոչ՝ պարզ կդառնա միայն վերջին էջերից: Goodreads
Եվրոպական գրականության հռչակավոր նմուշների մեկը՝ «Հավաքորդը», Ջոն Ֆաուլզի առաջին հրատարակված վեպն է, որը մեծ համբավ բերեց նրան՝ համեստ դասավանդողից վերածելով լուրջ գրողի: Ձևով սա կամերային հոգեբանական թրիլեր է (թիթեռների հավաքորդ մոլագարն առևանգում է իր հավանած աղջկան՝ ապագա նկարչուհու, և փակի տակ պահում նրան՝ ասես դարձնելով իր հավաքածուի ամենակարևոր նմուշը), բայց հեղինակը սյուժետային այս հենքի վրա հմուտ ճարտարապետի պես բազմաշերտ կառույց է բարձրացրել: Հերոսների սուր անտագոնիզմը մի շարք պլաններ ունի՝ սոցիալական (դասային անհավասարություն), հոգեբանական, գրական ու մշակութաբանական (զուգորդում Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի հետ, դատողություններ արվեստի, մասնավորապես կերպարվեստի մասին) և ընդգրկուն փիլիսոփայական ասպեկտներ: Ի լրումն՝ գիրքը գրված է մերթ մի, մերթ էլ մյուս...
Ուիլքի Քոլինզը վիկտորիանական դարաշրջանի լավագույն գրողներից է։ Նրա «Լուսնաքարը» վեպը համարվում է դետեկտիվ ժանրի առաջին մեծածավալ ու հաջողված գործը, որը սահմանել է այդ ժանրի հիմնական սկզբունքները։ Վեպի կիզակետում հայտնված Լուսնաքարը դառնում է հերոսների ինքնաբացահայտման ու հետախուզական հմտությունների զարգացման միջոց։ Սեր, խաբեություն, գողություն, հիասթափություն, մեղսավոր լռություն և, ի վերջո, երկար սպասված ու փոքր-ինչ ֆանտաստիկ թվացող իրականության բացահայտում։ Ահա սյուժեի հախուռն ու համակողմանի նկարագիրը։ Կամա թե ակամա Լուսնաքարի հետ առնչություն ունեցող անձինք իրենց տեսածն ու լսածը, որպես վկայություն, շարադրում են պատմության տեսքով և այդ տարբեր տեսակետների համադրությունն է, որ ընթերցողի առաջ բացելու է դետեկտիվ ժանրի դռները։ Գիրքը Goodreads-ում
«Ամոնտիլյադոյի տակառը» ժողովածուն ներառում է Էդգար Ալան Պոյի 9 պատմվածք, որոնք հատկանշվում են դետեկտիվ տարրերով և նրան բնորոշ խորհրդավորությամբ: «Ամոնտիլյադոյի տակառը» պատմվածքում իրադարձությունները տեղի են ունենում անանուն իտալական քաղաքում, ամենայն հավանականությամբ XVIII դարում (հեղինակը չի հստակեցնում): Պատմվածքը ներկայացված է առաջին դեմքից: Պատմողը խոսում է իր մահացու վրեժի մասին ընկերոջից, ով իբր թե նվաստացրել է իրեն: Վրեժի իրականացման միջոցն է ընկերոջը պատի մեջ զմրսելը… Գիրքը Goodreads-ում