Հոմանիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար։ Բառարանը պարունակում է գրեթե 6200 բառահոդված։
Հականիշների սույն բառարանը նախատեսված է ուսումնական տարբեր հաստատությունների (միջին և ավագ դպրոցի, ուսումնարանների, բուհերի) սովորողների և մանկավարժ բանասերների, ինչպես նաև գրողների, թարգմանիչների, լրագրողների, բառարանագիրների համար։ Նրանից կարելի է օգտվել նաև հայերենը որպես օտար լեզու ուսումնասիրելիս։ Բառարանը կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Սա հարմար ձեռնարկ է նաև իրենց լեզվիմացության մակարդակը ինքնուրույնաբար բարձրացնել ցանկացողների համար: Բառարանը պարունակում է ավելի քան 4100 բառահոդված։
Գրքում ներկայացվում են արդի հայերենի առավել գործածական և ուսումնական առումով կարևոր դարձվածքները, համանունները, հապավումները՝ անհրաժեշտ բացատրություններով ու վերծանումներով: Գիրքը «Դպրոցական մատենաշարի» «Բառագիտություն» ձեռնարկի առաջին հրատարակության մեջ (2007 թ.) որպես հավելվածներ տեղ գտած բառացանկերի ավելի ընդարձակ և թարմացված տարբերակն է: Այն կարող է ծառայել որպես թե՛ ուսումնական ձեռնարկ, թե՛ քննական հարցարանների կազմման աղբյուր ու չափանիշ։ Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, դիմորդներին, մանկավարժներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայերենի բառապաշարի յուրահատուկ շերտերով: Բառարանը պարունակում է գրեթե 3000 բառահոդված (1200` դարձվածքների, 1100՝ համանունների, 700՝ հապավումների բաժիններում)։
Գիրքը պարունակում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ և ստուգողական վարժություններ ոճագիտությունից, տեքստագիտությունից և հայոց լեզվի պատմությունից։ Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին, բուհի դիմորդներին, ուսանողներին, ինչպես նաև հայոց լեզվի ուսուցիչներին։ Առաջին հրատարակությունը լույս է տեսել 2012 թ.՝ որպես «Հայոց լեզու» ստվարածավալ գրքի մի մաս:
Գիրքը պարունակում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ և ստուգողական վարժություններ հայոց լեզվի շարահյուսությունից: Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին և մանկավարժներին:
Գիրքը պարունակում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ և ստուգողական վարժություններ հայոց լեզվի ձևաբանությունից: Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին և մանկավարժներին:
Գիրքը պարունակում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ և ստուգողական վարժություններ հայոց լեզվի հնչյունաբանությունից, ուղղախոսությունից, ուղղագրությունից: Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին:
Գրքում ներկայացված են արդի հայերենի կետադրության ընդհանուր կանոնները: Շարադրված են կետադրական նշանների կիրառության գրեթե բոլոր այն տարբերակները, որոնք հաճախակի են հանդիպում գործնական գրավոր խոսքում: Գիրքը «Դպրոցական մատենաշարի» «Շարահյուսություն» գրքում (2015 թ.) տեղ գտած «Կետադրություն» բաժնի ավելի ընդարձակ և թարմացված տարբերակն է՝ առավելապես նոր օրինակներով, առանց ներքին հղումների և վարժությունների: Նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հաճախ են գրավոր հաղորդակցվում և հետաքրքրված են հայերենի կետադրությամբ:
Գիրքը պարունակում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ և ստուգողական վարժություններ հայոց լեզվի բառագիտությունից: Հասցեագրվում է դպրոցի բարձր դասարանների աշակերտներին: