Եվգենի Վելտիստովին, որպես մանկագիր և ֆանտաստ, հայտնի են դարձրել նրա՝ Էլեկտրոնիկի մասին պատմող ստեղծագործությունները: Գրել է նաև այլ գիտաֆանտաստիկ գրքեր, հիմնականում՝ երեխաների համար:
Հանճարեղ գիտնականը ստեղծում է հումանոիդ ռոբոտ՝ Էլեկտրոնիկին։ Այն փախչում է իրեն ստեղծող պրոֆեսորից, հանդիպում իր «երկվորյակին»՝ մոսկվացի դպրոցական Սերգեյ Սիրոեժկինին: Էլեկտրոնիկը դառնում է Սերգեյ Սիրոեժկինի ընկերն ու օգնականը, նրա փոխարեն գնում է դպրոց, սովորում դասերն ու կատարում հանձնարարությունները։ Էլեկտրոնիկի մասին իմանում է մաֆիան, որը որոշում է առևանգել հումանոիդին։ Այդպես էլեկտրոնիկն ու Սերյոժան հայտնվում են բազմաթիվ զավեշտալի և վտանգավոր իրավիճակներում: Խորհրդային մանկության ամենատեխնոլոգիական ռոբոտը վերադառնում է: Goodreads