Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կամ մուտք գործեք սոցցանցով
Google
Facebook
0 0

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

  • Գրքեր
    • նոր գրքեր
    • Բեսթսելլեր
    • Գեղարվեստական
      • Վեպ
      • Վիպակ
      • Պատմվածք
      • Պիես
      • Պոեզիա
      • Բոլորը
    • Ոչ գեղարվեստական
      • Գիտաճանաչողական
      • Բիզնես, մոտիվացիա
      • Փիլիսոփայություն, հոգեբանություն
      • Կենսագրական
      • Մասնագիտական
      • Բոլորը
    • Մանկական
      • Հեքիաթներ
      • Զարգացնող
      • Հանելուկներ
      • Բոլորը
    • Պատանեկան
    • Կույր ժամադրություն
    • 18+
    • Այլ
  • Խաղեր
    • Փազլ
    • Մանկական
    • Ուսուցողական
    • Սեղանի
    • Ստեղծագործական
    • Վիկտորինա
  • Գրենական
    • Գրիչներ
    • Նոթատետրեր
    • Աշխատանքային տետրեր
    • Ներկիր ինքդ
  • նվեր քարտ
    • Ֆիզիկական
    • Թվային
    • Քո դիզայնը
  • ի՞նչ կարդալ
    • Հիմնական ցանկեր
    • Թեմատիկ ցանկեր
    • Կարդում են հայտնիները
  • հետաքրքիր
  • Կապ
  • գրքեր
    • նոր գրքեր
    • բեսթսելլեր
    • գեղարվեստական
    • ոչ գեղարվեստական
    • մանկական
    • պատանեկան
    • կույր ժամադրություն
    • 18+
    • այլ
    • զեղչեր
  • խաղեր
  • գրենական
  • նվեր քարտ
  • հետաքրքիր
  • փաթեթավորում
  • կապ
Facebook Instagram

+(374) 77 809608

 +(374) 44 809608

(WhatsApp, Viber)

0 0
0 Նախընտրելիների ցանկը

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0
0 Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

Զանգակ

Zangak

«Զանգակ» հրատարակչությունը հիմնադրվել է 1997 թվականին: Ընկերությունը կարճ ժամանակում դարձել է Հայաստանի հեղինակավոր հրատարակչություններից մեկը: Նրա ջանքերով լույս են տեսել ավելի քան 3000 գիրք ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով:
«Զանգակ» հրատարակչությունը հատկապես հայտնի է որպես ուսումնական գրականության, մասնավորապես դպրոցական դասագրքերի հրատարակմամբ զբաղվող ընկերություն: Այն տարածաշրջանի առաջատար դասագրքաստեղծ հաստատություններից մեկն է: «Զանգակը» հրատարակում է նաև մանկական, գեղարվեստական գրքեր, բառարաններ, քարտեզներ, գիտական ամսագրեր և այլն:
Հրատարակչությունը համագործակցում է նաև միջազգային հրատարակիչների, այլազգի և այլալեզու հեղինակների հետ՝ իրականացնելով համապատասխան աշխատանքներ միջազգային գրքի շուկայի լավագույն նմուշները հայ ընթերցողին ներկայացնելու համար:

Զտել
Ցուցադրել

Ըստ գնի

Գին. —
Լուիջի Պիրանդելլո․ Պիեսներ
Ընտրել Quick View

Պիեսներ | Լուիջի Պիրանդելլո

6,400 ֏
Գրքում տեղ են գտել իտալացի գրող, դրամատուրգ Լուիջի Պիրանդելլոյի «Այդպես է (եթե ձեզ այդպես է թվում)» պիես–առակը և հեղինակին համաշխարհային հռչակ բերած եռագրությունը՝ «Վեց կերպար հեղինակ որոնելիս», «Յուրաքանչյուրն իր ձևով» և «Այս երեկո իմպրովիզ ենք անում»: Եռագրության պիեսները ներկայացնում են տարբեր թատերական իրադարձություններ, առաջինը՝ ներկայացման փորձ, մյուս երկուսը՝ թատերական ներկայացումներ, մինչդեռ առակը, ինչպես հուշում է վերնագիրը, առաջարկում է մտորումներ կյանքի, իրականության և պատրանքների մասին: Գիրքը նախատեսված է թատերասերների և ընթերցողների լայն շրջանակի համար: Goodreads
Իսրայելի չկայացած արձագանքը Հայոց ցեղասպանությանը
Ընտրել Quick View

Իսրայելի չկայացած արձագանքը Հայոց ցեղասպ...

5,300 ֏
Ժխտողականություն, պետական խաբեություն, ճշմարտությունը ընդդեմ պատմության քաղաքականացման Երբ Թուրքիան պահանջեց չեղարկել բոլոր այն զեկույցները, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը Իսրայելի՝ Հոլոքոստի և ցեղասպանությունների վերաբերյալ անցկացվող առաջին միջազգային գիտաժողովում, և արգելել հայ բանախոսների մասնակցությունը, Իսրայելի կառավարությունը չհակառակվեց այդ պահանջին։ Այս գիրքը է ներկայացնում հեղինակի համառ և համարձակ պայքարի մասին՝ սեփական կառավարության դեմ՝ ի պաշտպանություն խոսքի ազատության։ Հեղինակը ոչ միայն կարողանում է անցկացնել գիտաժողովը՝ հաղթահարելով գրաքննությունը, այլև ներկայացնում է մի իսկական քաղաքական դետեկտիվ՝ հիմնված Իսրայելի Արտաքին գործերի նախարարության նախկինում գաղտնի համարված փաստաթղթերի վրա։ Գիրքը խորությամբ ուսումնասիրում է նաև Իսրայելի՝ այլ ժողովուրդների ցեղասպանությունների հանդեպ հաճախ անարդար և ցավալի դիրքորոշումը։ Առանձին ուշադրության են արժանանում...
Ագաթա Միստերի։ Բենգալիայի մարգարիտը
Ընտրել Quick View

Ագաթա Միստերի։ Բենգալիայի մարգարիտը | Սը...

2,900 ֏
Բեն­գա­լի­այի սքան­չե­լի մար­գա­րի­տը հափշ­տակ­վել է Կա­լի ա­ստ­վա­ծու­հու տա­ճա­րից, ի­սկ ան­գին գան­ձի պա­հա­պանն ա­սես ան­հե­տա­ցել է ա­նէ­ու­թյան մեջ։ Միս­տե­րի զար­միկ­նե­րը հա­վա­քում են ճամպ­րուկ­ներն ու նս­տում Հնդ­կաս­տան ո­ւղ­ևոր­վող ա­ռա­ջին ի­նք­նա­թի­ռը։ Այն­­­տեղ նրանց սպասում են հա­խուռն բնա­վո­րու­թյամբ հո­րեղ­բայր Ռայմոնդը և հան­դի­պում­ներ օ­ձե­րի ու վագ­րե­րի հետ… Goodreads
Լավագույնը հյուսիսային քամու դեմ
Ընտրել Quick View

Լավագույնը հյուսիսային քամու դեմ | Դանիե...

3,900 ֏
Դանիել Գլաթաուերի՝ 2006 թվականին լույս տեսած «Լավագույնը հյուսիսային քամու դեմ» վեպը պատմում է տառասխալի պատճառով սկսված էլեկտրոնային նամակագրության մասին, որը շոշափում է ժամանակակից մարդու, վիրտուալ իրականության և դրա հետ նրա հարաբերությունների խնդիրները։ Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Goodreads
Խաղողի երկիրը, կամ Խխունջի, Խլուրդի ու Խատուտիկի ճամփորդությունը
Ընտրել Quick View

Խաղողի երկիրը, կամ Խխունջի, Խլուրդի ու Խ...

2,500 ֏
Երկու հին բարեկամներ՝ խլուրդն ու խխունջը, ճանապարհ են ընկնում համտեսելու խաղող, մի միրգ՝ օտար իրենց երկրին: Խանութից գնված խաղողից հիասթափված՝ նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում երգով: Սակայն կյանքն անսպասելիորեն փոխվում է, երբ նրանք հանդիպում են անուշիկ խատուտիկին: Դուք էլ միացեք երեք ընկերների ճամփորդությանը՝ բացահայտելու, թե որտեղից է գալիս խատուտիկը և ինչ անակնկալներ է սպասում նրանց։
Հովհաննես Թումանյան ...մի ճամփորդ է իմ հոգին
Ընտրել Quick View

Հովհաննես Թումանյան …մի ճամփորդ է ...

3,500 ֏
«Զանգակ» և «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները համատեղ լույս են ընծայել Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված  «Հովհաննես Թումանյան․ մի ճամփորդ է իմ հոգին։ Հարյուր և մեկ ստեղծագործական ակնթարթ» գիրքը։ Առաջին անգամ ժողովածուում մեկտեղվում են բանաստեղծի միայն այն գործերն ու առանձին հատվածներ, որոնք գրականագետները հաճախ անվանում են «խոհափիլիսոփայական»։ Հովհաննես Թումանյանի մահվանը հաջորդող 100 և ավելի տարիներից ոչ մեկը  չի եղել առանց նրա կյանքի ու ստեղծագործության մասին որեւէ անդրադարձի և դրանց հետագիծը գրքի այս բաժիններից մեկն է: Բանաստեղծություններին զուգահեռ գրքի երրորդ բաժնում ընթերցողը կգտնի Հովհաննես Թումանյանի այս կամ այն ստեղծագործությանը ծնունդ տված դիպվածներ, կամ բովանդակային առումով դրանց առնչվող հեղինակային մտորումներ:
Առանց ինձ ո՞նց ես մնալու
Ընտրել Quick View

Առանց ինձ ո՞նց ես մնալու | Ժորժ Աբրահամյ...

3,000 ֏
Ժորժ Աբրահամյանի պատմվածքների հերոսները հասարակ ու անչափ համակրելի մարդիկ են, որոնք, հաղթահարելով կյանքի դժվարությունները, շարունակում են ապրել՝ պահպանելով գեղեցկությունները տեսնելու ու փոքրիկ ուրախությունների մեջ հոգեկան բավարարվածություն գտնելու հատկությունը: Իրանահայերի կյանքի մասին այս պատմություններով վերաստեղծվում է 20-րդ դարակեսի իրանահայ բազմերանգ միջավայրը՝ իր խորհրդավորությամբ ու հմայքով:
Ոչ մի շաբաթ առանց Իսահակյանի
Ընտրել Quick View

Ոչ մի շաբաթ առանց Իսահակյանի

4,200 ֏
Ավետիք Իսահակյանի պոեզիան ծնվելով ժողովրդական ակունքներից, անցնելով զարգացման մեծ ուղի, հարստանալով նոր գույներով ու ձևերով՝ հենց ժողովրդին է վերադարձնում այն լավագույնը, որն ունի ժողովուրդը։ Սակայն ժողովրդայնությունը Ավետիք Իսահակյանի բազմաժանր ստեղծագործութան միայն մեկ կողմն է։ Վարպետը ստեղծել է ընթերցողական ամենատարբեր ճաշակները բավարարող բազմազան ու տարբեր գործեր։ Փոքրածավալ քնարական բանաստեղծությունների կողքին հեղինակել է ծավալուն քնարական ու էպիկական պոեմներ, լեգենդներ ու բալլադներ, առակներ ու պատմվածքներ, վեպ, գրել հիանալի հուշեր։ Ավ. Իսահակյանի փոթորկուն կյանքի պատմությունն ինքնին մի մեծ վիպաշարի նյութ կարող է դառնալ։ Կյանքի վաղ տարիներից սկսյալ Ավ. Իսահակյանը իր ակտիվ գրական ու քաղաքական գործունեության համար ենթարկվել է հալածանքների, բանտարկվել ու աքսորվել, երկար տարիներ...
Պահմտոցիկ․ Ծիկ-վիկ
Ընտրել Quick View

Պահմտոցիկ․ Ծիկ-վիկ

3,900 ֏
Կարո՞ղ ես գուշակել ով է: Ո՞վ է թաքնվում կապույտ փետուրների հետևում: Ո՞վ է ծածկում իր դեմքը դեղին թևերով կամ խիտ նարնջագույն պոչով: Փոքրիկ ընթերցողները կբացահայտեն նրանց՝ խաղալով այս ուրախ պատկերազարդ գրքով: Խթանում է ստեղծագործական մտածողությունը Խրախուսում է հետաքրքասիրությունն ու ուշադրությունը մանրուքների նկատմամբ Օգնում է երեխաներին սովորել հիմնական գույներն ու կենդանիներին
Գիսանե․ Հավերժական կայսրությունը
Ընտրել Quick View

Գիսանե․ Հավերժական կայսրությունը | Հայկ ...

4,800 ֏
Հայկ Հովյանի «Միջնաբերդյան պատմություններ» շարքը նոր ու համարձակ ուղղություն է բացում հայկական գրականության մեջ՝ միահյուսելով հին դիցաբանությունը, բանահյուսությունն ու պատմությունը ժամանակակից ֆենթեզիի հետ։ Հովյանի ստեղծագործությունները միայն փախուստ չեն իրականությունից․ դրանք խորությամբ ուսումնասիրում են իշխանության, ինքնության և մարդկային գոյության հիմնախնդիրները։ Նրա «Գիսանե․ Հավերժա​կան կայսրություն» վեպը նոր սահման է սահմանում հայկական ֆենթեզիի ոլորտում։ Այս գրավիչ պատմությունը զարգանում է Հավերժական կայսրության անսահման ու առասպելական տարածքներում, որտեղ հերոսները բախվում են փորձությունների և կայսերական խարդավանքների։ Նրան​ք պետք է հաղթահարեն բազում դժվարություններ՝ բացահայտելու մի սարսափելի հանցագործություն, որը սպառնում է կործանել իրենց ճանաչած աշխարհը։ ​Օգտագործելով​ հայկական դիցաբանությունը որպես իր հորինված աշխարհների հիմք​՝ Հովյանը խորը հարգանք ​է տածում ազգային հարուստ ժառանգության...
Միո, իմ Միո
Ընտրել Quick View

Միո, իմ Միո | Աստրիդ Լինդգրեն

4,600 ֏
Շվեդ աշխարհահռչակ մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Մի՛ո, իմ Մի՛ո» հեքիաթը բարու ու չարի հավերժական պայքարի, ընկերության ու հավատարմության, քաջության ու տոկունության մասին է։ Իննամյա հերոսն անցնում է հեքիաթային երկրներով, հանդիպում բազմաթիվ ընկերների, անցնում փորձությունների միջով և սեփական վախերը հաղթահարելով՝ կրկին վերադառնում իր հոր թագավորությունը։ Goodreads
Սարդ Մարդ. կենդանիներ, հավաքվեք
Ընտրել Quick View

Սարդ Մարդ. կենդանիներ, հավաքվեք | Մայք Մ...

3,900 ֏
Երբ Վրիժառուները հավաքվում են Նյու Յորքին սպառնացող սուպեր վտանգը կանխելու, Սարդ Մարդուն վստահվում է ամենակարևոր գործը՝ հետևել, որ Վրիժառուների կենդանիներին ոչինչ չպատահի։ Սակայն երբ սուպեր կենդանիների պատճառով քաղաքում սկսվում է քաոս, վտանգն է՛լ ավելի է մեծանում, Սարդ Մարդը գիտակցում է, որ սուպեր հերոս լինելն ավելին է, քան պարզապես սարդոստայնից կախված ճոճվելը։ Մասնակցությամբ՝ բոլորի կողմից սիրված Վրիժառուների՝ Երկաթե Մարդու, Կապիտան Ամերիկայի, Սև Հովազի և մյուսների։ Հեղինակ և նկարիչ Մայք Մեյհաքը այս գրքով մեկնարկում է պատմությունների բոլորովին նոր շարք՝ լի հումորով, արկածներով և չարաճճի կենդանիներով։ Goodreads
Ծաղիկները հայելու մեջ
Ընտրել Quick View

Ծաղիկները հայելու մեջ | Լի Րուճըն

5,200 ֏
«Ծաղիկները հայելու մեջ» երգիծական վեպը՝ գրված 19–րդ դարի 20–ականներին, արտացոլում է ցինական Չինաստանի բարքերն ու հասարակական խնդիրները, որոնք արդիական են նաև այսօր: «Ծաղիկները հայելու մեջ» վեպում հեղինակը պատմական ու դիցաբանական կերպարների ու իրադարձությունների միջոցով բարձրաձայնում է ցինական Չինաստանին հատուկ մի շարք հասարակական խնդիրներ, վերհանում մարդկային արատները, անդրադառնում սոցիալական անհավասարությանը։ Goodreads
Կլարան և արևը
Ընտրել Quick View

Կլարան և արևը | Կազուո Իշիգուրո

4,800 ֏
«Կլարան և Արևը» գիտաֆանտաստիկական և հակաուտոպիական տարրերով վեպ է։ Այն պատմություն է խճճված ու բարդ մարդկային զգացմունքների աշխարհում հայտնված արհեստական բանականության և անշահախնդիր սիրո, անմնացորդ նվիրումի ու անկեղծ ընկերության մասին։ Վեպը հաստատապես ընթերցողին մտորելու տեղիք կտա մարդու և արհեստական բանականության ապագայի հարցերի շուրջ։ Goodreads
Դյուն
Ընտրել Quick View

Դյուն | Ֆրենք Հերբերթ

7,300 ֏
20–րդ դարի թիվ մեկ գիտաֆանտաստիկ այս վեպը կարելի է նկարագրել որպես սոցիալ–քաղաքական, հոգեբանական դրամա, առակ, լեգենդ, որի հերոսները արքետիպեր են։ Վեպը բարու ու չարի պայքար չէ. այն տարբեր մշակույթների, ապրելակերպերի պայքար է: «Դյուն»–ը նաև վեպ է կրոնի, բնապահպանության, տեխնոլոգիայի, կապիտալիզմի և ապագաղութացման մասին: Այն պատմում է, թե ինչպես են ծնվում առաջնորդները, մեսիաները և հիշեցնում, որ հերոսները սխալներ են գործում… սխալներ, որոնք արդարացնում են նման առաջնորդներին ստրկաբար հետևող մարդիկ: Վեպի իրադարձությունները ծավալվում են հեռավոր ապագայի գալակտիկայում՝ միջաստղային կայսրության տիրապետության տակ, որտեղ ավատատիրական գերդաստանները տիրում են ամբողջական մոլորակների։ «Ավազաբլուրը» պատմում է երիտասարդ ազնվական Փոլ Ատրեյդեսի մասին, ում ընտանիքը ստացել է Արրակիս մոլորակի...
Ոդիսական
Ընտրել Quick View

Ոդիսական | Հոմերոս

7,900 ֏
Գիրքն ընդգրկում է անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի  (մ. թ. ա. VIII դար) երկրորդ էպիկական պոեմի՝ «Ոդիսական»-ի հին հունարեն բնագրից արևելահայերեն նոր թարգմանություն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: «Իլիական»-ի՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի թարգմանությունը լույս է տեսել 2022 թ․։ Ուստի սույն հրատարակությամբ ամբողջանում է Հոմերոսի գրական ժառանգության նոր թարգմանությունը։ Քիչ երկեր կան, որոնք իրենց նշանակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համեմատվել գրական այս երկու անմահ կոթողի հետ։ «Իլիական»-ն ու «Ոդիսական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշներ, դրանք շարունակում...
Անոմալիա
Ընտրել Quick View

Անոմալիա | ​Էրվե Լը Տըլյե

4,900 ֏
Էրվե Լը Տըլյեի 2020–ին լույս տեսած «Անոմալիա»–ն պոլիֆոնիկ վեպ է, որ կարող է ընթերցվել որպես դետեկտիվ վեպ, սոցիալական երգիծավեպ, հոգեբանական վեպ, սիրավեպ, փիլիսոփայական նկրտումներ ունեցող թրիլեր և գիտաֆանտաստիկական վեպ, որը տնտղում է ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնոլոգիական առաջընթացի հնարավոր սահմանները։ Նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար։ Goodreads
Պատը
Ընտրել Quick View

Պատը | ​Մառլեն Հաուզհոֆեր

2,700 ֏
Քառասունամյա կինն անսպասելիորեն հայտնվում է անտառում։ Բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ աստիճանաբար սովորում է ապրել բնության հետ ներդաշնակ։ Նրա օրագրի էջերից ընթերցողը կպարզի հերոսուհու նոր առօրյան, հոգևոր վերածնունդն ու ինքնաճանաչման ճանապարհը։ Այս հուզիչ պատմության միջոցով հեղինակը նոր դիտանկյունից է անդրադառնում մարդ-հասարակություն և մարդ-բնություն փոխհարաբերություններին՝ բացահայտելով մեր ներքին ու արտաքին աշխարհների ներդաշնակությունը։ Goodreads
Երկեր | ​Հակոբ Մնձուրի
Ընտրել Quick View

Երկեր | ​Հակոբ Մնձուրի

7,800 ֏
Սույն երկհատորյակով «Զանգակ» հրատարակչությունը փորձում է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հնարավորինս ամբողջական տպագրել պոլսահայ մեծ գրող Հակոբ Մնձուրու (1986–1978) գրական ժառանգությունը։ Հատոր առաջին Ծնունդով Արևմտյան Հայաստանի Արմտան գյուղից, գրեթե ամբողջ կյանքը Կ. Պոլսում ապրած Հակոբ Մնձուրին (1886–1978 թթ.) հայ արձակի ամենաինքնատիպ դեմքերից է: Մեծ եղեռնի օրերին կորցնելով իր ամբողջ ընտանիքը՝ նա շարունակեց ապրել Կոստանդնուպոլսում, ունեցավ ծանր ու դժվարին կյանք, սակայն իր մոտ 200 պատմվածքներում, ինչպես իր՝ սփյուռքահայ մյուս գրչակիցները, վերստեղծեց կորսված դրախտը՝ հայրենի գյուղն ու արդեն գոյություն չունեցող նախկին կյանքը: Նրա «Կապույտ լույս» (1958 թ.), «Արմտան» (1966 թ.) և «Կռունկ, ուստի՞ կու գաս» (1974 թ.) ժողովածուների՝ նաև մամուլում հրատարակված պատմվածքներում...
Մերի Փոփինս
Ընտրել Quick View

Մերի Փոփինս | ​Փամելա Լինդոն Թրևերս

4,300 ֏
Վիպակը պատմում է աշխարհի ամենահայտնի դայակի` Մերի Փոփինսի և նրա հոգածության տակ գտնվող չորս երեխաների մասին: Մերի Փոփինսը խստաբարո է, խելացի, կոկիկ ու պչրասեր, բայց ամենակարևորն այն է, որ նրա հայտնվելու առաջին իսկ օրվանից դայակը զարմացնում է երեխաներին իր արտասովոր կարողություններով: Նրա հետ ապրած բոլոր օրերը լի են արտառոց արկածներով ու կախարդանքով: Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ 1984 թվականին վիպակի մոտիվներով նկարահանվել է ամերիկյան ֆիլմ-մյուզիքլ։ 2024 թվականին Ալվարդ Ջիվանյանը գիրքը թարգմանել է հայերեն: Goodreads
Աշխարհի ամենալավ մայրիկը
Ընտրել Quick View

Աշխարհի ամենալավ մայրիկը | Սեբաստիեն Պեր...

5,200 ֏
Մենք բոլորս էլ մայրիկ ունենք: Նա է մեզ համար հոգ տանում, երբ լավ չենք զգում, վատ եղանակին ստիպում է տաք հագնվել: Բայց ո՞վ է մայրիկը, և ինչ է նշանակում մայրիկ լինել: Ահա պարզագույն մի հարց, որը, սակայն, ունի նույնքան պատասխաններ, որքան գոյություն ունեն երեխա դաստիարակելու եղանակներ: Բնության մեջ անթիվ-անհամար մայրիկներ կան: Ո՞ւմ կարելի է ամենալավ մայրիկը համարեկ: Եղնի՞կ մայրիկին, կկո՞ւ մայրիկին, թե՞ մարդ մայրիկին: Արդյոք նրանք միևնույն կե՞րպ են իրենց բալիկներին մեծացնում: Եթե ո՛չ, ապա իսկապես ո՞վ է աշխարհի ամենալավ մայրիկը: Goodreads
Մտածողություն. արագն ու դանդաղը
Ընտրել Quick View

Մտածողություն. արագն ու դանդաղը | Դանիել...

7,300 ֏
Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։ Ուշագրավ պատմություններով և հետաքրքրաշարժ գիտափորձերով համեմված այս գրքում Քանեմանը վերհանում է մարդկային ինտուիցիայի թերություններն ու սահմանափակումները, որոնք հաճախ հանգեցնում են իռացիոնալ ընտրությունների, անհիմն եզրակացությունների և սխալ կանխատեսումների։ Գիրքը արժեքավոր ընթերցանություն է խոստանում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են հոգեբանությամբ կամ տնտեսագիտությամբ, ովքեր վստահում կամ չեն վստահում իրենց մտածողությանը,...
Գաուդի. երևակայության ճարտարապետ
Ընտրել Quick View

Գաուդի. երևակայության ճարտարապետ | Սյուզ...

4,200 ֏
Քո երազանքները կարող են փոխել աշխարհը։ Երբ Անտոնի Գաուդին չկարողացավ մյուս երեխաների նման դպրոց գնալ, բնությունը նրա ուսուցիչը դարձավ։ Ավելի ուշ, երբ նա ճարտարապետություն էր սովորում Բարսելոնայում, նրա ռեկտորը չգիտեր՝ Գաուդին «հանճա՞ր է, թե՞ հիմար»։ Շատերի կարծիքով նա հանճարեղ արվեստագետ էր, որն իր ժամանակից առաջ էր անցել։ Իսկ դու ի՞նչ ես կարծում։ Մրցանակակիր հեղինակ Սյուզան Բ. Կատզը ներկայացնում է իր ժամանակից առաջ ընկած արվեստագետի կյանքը։ Լինդա Շվալբեի շլացուցիչ արվեստն արտացոլում է Գաուդիի հնարամիտ ու շքեղ ոճը՝ սկսած գունագեղ խճանկարներից ու աննախադեպ ճակատամասերից մինչև աշխույժ ձևերն ու հանդուգն շինությունները, որոնց շնորհիվ Բարսելոնան շողում է, և որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։ Goodreads
Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությունը Շվեդիայում
Ընտրել Quick View

Նիլս Հոլգերսոնի զարմանահրաշ ճամփորդությո...

4,900 ֏
Նիլսը` գլխավոր հերոսը, իր հետ կատարված փոխակերպման պատճառով ստիպված է լինում սագերի երամի հետ ճամփորդել դեպի հյուսիս և այդ ընթացքում աներևակայելի արկածների մեջ է ընկնում։ Նա այցելում է պատմական, մշակութային, աշխարհագրական հետաքրքիր բազմաթիվ վայրեր։ Բայց այդ երկարատև ճամփորդության ժամանակ նա փոխակերպվում է նաև հոգեպես՝ դառնալով ավելի բարի, հավատարիմ ու ընկերասեր։ Goodreads
  • 1
  • 2
  • …
  • 29
  • next

Բաժիններ

  • Գեղարվեստական գրականություն
    • Աբսուրդ
    • Արկածային
    • Գիտական ֆանտաստիկա
    • Գոթական
    • Դետեկտիվ
    • Դրամա
    • Երգիծանք
    • Էպոս
    • էքզիստենցիալիզմ
    • Թրիլեր
    • Կատակերգություն
    • Հակամշակույթ
    • Հակաուտոպիա
    • Հակավեպ
    • Հետապոկալիպտիկա
    • Հոգեբանական
    • Հումորային
    • Մելոդրամա
    • Միստիկա
    • Մոգական ռեալիզմ
    • Մոդեռնիզմ
    • Նատուրալիզմ
    • Նովել
    • Ողբերգություն
    • Ուտոպիա
    • Պատերազմական
    • Պատմական
    • Պատմվածք
    • Պիես
    • Պոեզիա
    • Պոեմ
    • Պոստմոդեռնիզմ
    • Սարսափ
    • Սև հումոր
    • Սիրավեպ
    • Սոցիալական
    • Սոցիալական ֆանտաստիկա
    • Վեպ
    • Վեպ-կենսագրություն
    • Վիպակ
    • Տրագիկոմեդիա
    • Փիլիսոփայական
    • Քրեական
    • Ֆանտաստիկա
    • Ֆենտեզի
    • Ֆուտուրիզմ
  • Գրաֆիկական վեպ
    • Կոմիկս
    • Մանգա
  • Գրենական պիտույքներ
    • Աշխատանքային տետրեր
    • Գրիչներ
    • Ներկիր ինքդ
    • Նկարչական ալբոմ
    • Նոթատետրեր
    • Օրագրեր
  • Դասական գրականություն
    • Հայ դասականներ
    • Օտարերկրյա դասականներ
  • Խաղեր
    • Մանկական խաղեր
    • Ուսուցողական խաղեր
    • Սեղանի խաղեր
    • Ստեղծագործական խաղեր
    • Վիկտորինաներ
    • Փազլներ
  • Մանկական գրականություն
    • Զարգացնող
    • Հանելուկներ
    • Հեքիաթ
  • Մեծահասակներին
  • Նվեր-քարտ
    • Թվային նվեր-քարտ
    • Ֆիզիկական նվեր-քարտ
  • Նվերներ
  • Ոչ գեղարվեստական
    • Առասպելաբանություն
      • Առասպելներ
      • Ավանդություններ
      • Լեգենդներ
      • Վիպերգեր
    • Արվեստ, մշակույթ
      • Գեղանկարչություն
      • Գրականություն
      • Երաժշտություն
      • Թատրոն
      • Կերպարվեստ
      • Կինո
      • Ճարտարապետություն
      • Մարտարվեստ
    • Գիտական և ուսումնական
      • Գիտական աշխատություններ
      • Դասագիրք
      • Դպրոցական
      • Նախադպրոցական
      • Ուսումնական ձեռնարակ
      • Ուսուցողական
    • Գիտաճանաչողական
      • Ակնարկ
      • Աշխարհագրություն
      • Աստղագիտական
      • Բնագիտական
      • Բնություն
      • Գիտություն
      • Ճամփորդական
      • Պատմական
      • Ռազմական
      • Սպորտ
      • Տեխնոլոգիաներ
      • Տիեզերագիտական
      • Փաստագրական
    • Ինքնազարգացում, մոտիվացիա
      • Բիզնես գրականություն
      • Ինքնազարգացում
      • Հաջողության ճանապարհ
      • Մոտիվացիա
    • Կենսագրական
      • Ինքնակենսագրական
      • Կենսագրություն
      • Հուշեր
      • Նամակներ և զրույցներ
    • Հրապարակախոսական
      • Առակներ
      • Աֆորիզմներ
      • Զրույցներ
      • Էսսե
      • Իմաստուն մտքեր
      • Հարցազրույցներ
      • Հոդվածներ
      • Հումորային
    • Մասնագիտական
      • HR
      • Բժշկություն
      • Գյուղատնտեսություն
      • Դիզայն
      • Երկրագիտություն
      • Իրավագիտություն
      • Լեզուներ
        • Անգլերեն
        • Իտալերեն
        • Լատիներեն
        • Հայոց լեզու
        • Չինարեն
        • Պարսկերեն
      • Լրագրություն և PR
      • Ծրագրավորում
      • Հոգեբանություն
      • Մանկավարժություն
      • Մարքեթինգ և գովազդ
      • Պատմագիտություն
      • Ռազմագիտություն
      • Սոցիոլոգիա
      • Տնտեսագիտություն
      • Փիլիսոփայություն
      • Քաղաքագիտություն
      • Ֆիզիկա
    • Փիլիսոփայություն և հոգեբանություն
      • Հոգեբանություն
      • Փիլիսոփայություն
    • Օգտակար
      • Առողջություն
      • Գեղեցկություն և խնամք
      • Երթևեկություն
      • Խոհանոց
      • Ծնողներին
      • Հարաբերություններ
      • Ձեռագործություն
      • Վերանորոգում
  • Պատանեկան գրականություն
  • Տարբեր
    • Ամսագրեր
    • Բառարաններ
      • Բանասիրական բառարան
      • Բացատրական բառարան
      • Խոսակցական բառարան
    • Էզոթերիզմ և Սպիրիտիզմ
    • Կրոն
    • Հանրագիտարան
    • Նկարազարդումներով
      • Ալբոմ
      • Գեղանկարչություն
      • Լուսանկարներ
    • Շարական
    • Սկավառակներ
    • Սցենար
    • Սփյուռք
    • Քարտեզներ, ատլասներ
    • Օրացույց

+(374) 77 809608
+(374) 44 809608

 +(374) 44 809608
 +(374) 44 809608

  • Առաքում
  • Վճարում
  • Կապ մեզ հետ
  • Գործընկերներին
  • Լրատվամիջոցներին
  • Մեր մասին
  • Գաղտնիություն
  • Համաձայնագիր
  • Վերադարձ և փոխանակում
  • Հաճախ տրվող հարցեր