Աննա Կոնջորյանի «Վերելք» գիրքը պատմում է Սիներջի(«Synergy») ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի կյանքի ու գործունեության մասին։ Ընդհանրության մեջ այն հաջողության պատմություն է, նման այն պատմություններին, որ գրվում են հայտնի արվեստագետների, մարզիկների կամ գործարարների մասին։ Դրանք կոչված են օգնելու ընթերցողներին, ոգեշնչելու, մոտիվացնելու, հաճախ գործնական խորհուրդներ են պարունակում։ Այս գիրքը, սակայն, առանձնանում է այս ժանրի մեզ հայտնի օրինակներից, քանի որ գրված է հայ մարդու մասին։ Մարդու մասին, որ իր ճանապարհը սկսելով փոքր խորհրդային երկրում, հնարավորությունների տեսանկյունից շատ սահմանափակ պայմաններում, գիտելիքների, կամքի, անդուլ աշխատանքի, խիզախության ու հետևողականության շնորհիվ կարողանում է ստեղծել միջազգայն ճանաչում ունեցող ՏՏ ընկերություն։ Թվում է, որ կյանքի դժվարություններն ու փորձությունները, տարբեր...
Վեպի գործողությունները տեղի են ունենում 1970–ականների վերջին Իտալիայի հարավային, աղքատ մի ավանում։ Գլխավոր հերոսը՝ 10–ամյա Միկելեն, ամառային շոգ օրերն անցկացնում է ընկերների հետ խաղալով ու մոտակայքում թափառելով։ Մի օր ընկերները հայտնաբերում են լքված տուն, որը մեծ գաղտնիք է թաքցնում։ Միկելեն, չնայած իր տարիքին, ստիպված է լինում կայացնել որոշումներ, որոնք բախտորոշ են թե՛ իր, թե՛ այլոց համար։
Պարոն Աղավնին իր ճռճռան բեռնասայլով երջանկություն է վաճառում։ Ամեն մեկը գնում է այքան, որքան իրեն անհրաժեշտ է։ Իսկ թե քեզ որքան է անհրաժեշտ, կիմանաս հեքիաթն ընթերցելիս։
«Չորս համաձայնությունները» գիրքը տոլտեկների՝ Մեքսիկայի բնիկ հնագույն ժողովրդի երկարամյա ուսմունքի հիման վրա գրված ուղեցույց է, որը պարզ, հասանելի և հեշտ շարադրանքով մեր առջև բացում է մեր ներքին կապանքները, որոնք գալիս են մանկությունից: Հեղինակը որպես լուծում առաջարկում է չորս համաձայնություն, որոնք կնքելու դեպքում կկոտրենք մեզ ներարկված սահմանափակող համոզմունքները և կհասնենք ազատության, երջանկության ու սիրո: Goodreads
Իեն Մքյուենի «Քավություն» վեպի գործողությունները տեղի են ունենում 1935 թ․ Անգլիայում։ Թոլլիսների ընտանիքի անդորրը խախտում է տան մոտակայքում կատարված մի հանցագործություն։ Այս միջադեպը՝ մեկնաբանված տասներեքամյա Բրայոնիի կողմից, կփոխի բոլորի ճակատագիրը, որին կհետևի նաև վերահաս պատերազմը՝ իր անդառնալի հետևանքներով։ Վեպն անդրադառնում է հիշողության, մանկության, պատերազմի, սիրո թեմաներին։ Գիրքը Goodreads-ում
«Զանգակ» հրատարակչությունը, շարունակելով իր «Ոչ մի շաբաթ առանց գրականության» նախագիծը, ընթերցողի սեղանին է դնում շարքի արդեն յոթերորդ գիրքը՝ «Ոչ մի շաբաթ առանց Վահան Տերյանի» ընտրանին։ Այս անգամ ևս բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացվում են տարվա շաբաթներին համապատասխան 52 անդրադարձ–դրվագներով։ Նուրբ, քնարական տրամադրություններ, որոնցով հայտնի ու սիրված է բանաստեղծը, նաև հեղափոխական ու քաղաքական թեմաներ, աշնանային թախծոտ պատկերներ, գարնան ու վերածննդի մոտիվներ, անձնական ապրումների բազմերանգ ներկապնակ, ազգային ճանապարհի ու ճակատագրի խորախորհուրդ անդրադարձներ… Ընթերցե՛ք, վայելե՛ք եւ բացահայտե՛ք բանաստեղծի պոեզիան եւ նրա կյանքի անհայտ դրվագները:
Վեպի գործողությունները տեղի են ունենում Փարիզում։ Հերոսները միայնակ, կյանքում իրենց տեղը չգտած երիտասարդներ են։ Ճակատագիրը նրանց միավորում է նույն հարկի տակ։ Այս գիրքը բախումների, դժվարությունների, ինչպես նաև քնքշության, ընկերության, ջերմության մասին է, այն մասին, թե որքան կարևոր են երջանկության և հաջողության ուղին գտնելու համար հոգեկից մարդիկ։ Goodreads
«Մանուկների մոլորակ» մանկական երգարանն ընդգրկում է Զ․ Սարիբեկյանի մանկական բազմաբնույթ երգերը, որոնց և՛ բառերը, և՛ երաժշտությունը ուսուցչուհին ստեղծել և փորձարկել է իր բազմամյա մանկավարժական գործունեության ընթացքում։ Ժողովածուն կազմված է՝ հաշվի առնելով կրտսեր դպրոցականի տարիքային առանձնահատկությունները, տարրական դպրոցում դասավանդվող առարկաների բովանդակությունն ու ծրագրային պահանջները։ Երգերը կարող են գործածվել նաև նախադպրոցական հաստատություններում, ընդգրկվել մանկական երգչախմբերի երգացանկերում։ Երգերի ձայնագրությունները կարող եք գտնել գրքի էջերում տեղադրված QR կոդերի միջոցով:
Ամերիկացի ճանաչված գրող Էլվին Բրուքս Ուայթի «Շարլոթի սարդոստայնը» վիպակը ամերիկյան մանկական գրականության ամենասիրված ու հանրաճանաչ ստեղծագործություններից է։ Այն առաջին անգամ հրատարակվել է 1952 թվականին։ Գիրքը պատմում է Զաքերմանների ընտանիքին պատկանող անասնագոմում կողք կողքի ապրող կենդանիների մասին։ Գրքի հասցեատերը և՛ մանուկներն են, և՛ ավագ ընթերցողները։ Ստեղծագործությունն էկրանավորվել է երկու անգամ, մուլտիպլիկացիոն տարբերակը ստացել է շարունակություն` «Շարլոտայի սարդոստայնը. Ուիլբուրի մեծ արկածները», որի սյուժեն նախնական պատմվածքի հետ շատ ընդհանրություններ չունի։ Ուայթի գրքի սյուժեն դարձել է նաև Ռիչարդ և Ռոբերտ Շերմանների նույնանուն մյուզիքլի հիմքը: «Շարլոտայի սարոստայնը» լավ է ընդունվել քննադատների կողմից։ Հատկապես Յուդորա Ուելթին, գրքի մասին գրախոսելով The New York Times-ում, նշում է. «Այն գրեթե կատարյալ...
Դեն Բրաունի վիպաշարի հերոս Ռոբըրթ Լանգդընը նորից առաքելություն ունի։ Այս անգամ վտանգված է պապի պաշտոնական նստավայր Վատիկան քաղաքը, որը սպառնում են վերացնել սպանված գիտնականի ստեղծած հականյութով ։ Որպես խորհրդանշանագիտության գիտակ՝ նա բացահայտելու է «Լուսավորյալների եղբայրության»՝ դարեր շարունակ մոռացության մատնված գաղտնիքը։ Հականյութը գտնելու փորձություններով լի այս ճանապարհին նրան կօգնի գիտնականի դուստր Վիտորիա Վետրան։
Դպրոցական աղջկա գորշ առօրյայում հայտնվում է բոլորովին անսովոր մի կերպար՝ հարևանուհի Մադմուազել Ուազոն։ Նրա բազմաթիվ թռչուններն ու կատուները և զարմանալի իրերով լի անհամար սենյակները գլխապտույտ են առաջացնում։ Փարիզը լցվում է արկածներով, երբ հերոսուհու ձեռքին հայտնվում է քաղաքի քարտեզը՝ հատուկ հրահանգներով։ Աղջիկը քայլ առ քայլ մոտենում է հանձնարարության ավարտին և բացահայտում շրջապատն ու ինքն իրեն։
«Ի՞նչ է կյանքը» գրքում Շրյոդինգերն անդրադարձել է գենետիկայի խնդիրներին՝ կյանքի ֆենոմենը դիտարկելով ֆիզիկայի տեսանկյունից։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում գիտության փիլիսոփայական ասպեկտին, դասական և հին արևելյան փիլիսոփայական հայեցակարգերին, կրոնի և բարոյագիտության հարցերին։ Էրվին Շյոդինգերը ավստրիացի ֆիզիկոս է, քվանտային մեխանիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1933): Շրյոդինգերին են պատկանում քվանտային տեսության ոլորտում մի շարք հիմնարար արդյունքներ, որոնք հիմք հանդիսացան ալիքային մեխանիկայի համար։ Նա ձևակերպեց ալիքային հավասարումները (ստացիոնար և ժամանակից կախված Շրյոդինգերի հավասարում), ցույց տվեց իր մշակած ֆորմալիզմի նույնականությունը, մշակեց ալիքամեխանիկական խոտորումների տեսությունը, լուծեց մի շարք կոնկրետ խնդիրներ։ Շրյոդինգերն առաջարկեց ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստի յուրօրինակ մեկնաբանություն՝ հետագա տարիներին բազմիցս քննադատելով քվանտային մեխանիկայի կոպենհագենյան մեկնաբանությունը («Շրյոդինգերի կատվի» պարադոքս և այլն)։ Բացի այդ, նա ֆիզիկայի տարբեր ոլորտների աշխատությունների հեղինակ է. վիճակագրական մեխանիկա և ջերմադինամիկա, դիէլեկտրիկներ, գույնի, էլեկտրադինամիկայի, հարաբերականության ընդհանուր տեսության, տիեզերագիտության տեսություններ, փորձել է ստեղծել դաշտի միասնական տեսություն։
«Բոլորիս Ալենը» գիրքը պատմում է Արցախյան վերջին պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մասին: Ալենը խորը և բազմակողմանի գիտելիքների տեր երիտասարդ էր, մեծ գրքասեր և մարդասեր: Գրքում հավաքված են Ալենի ընկերների, բարեկամների և ուսանողների գեղեցիկ հուշերը, որոնց միջոցով ներկայացվում են նրա գաղափարները, ձգտումներն ու երազանքները: Գրքի հեղինակները հույս ունեն, որ իրենց ընկերոջ անձնուրաց և նվիրված կերպարը օրինակ կդառնա շատերի համար:
Իսաբել Ալյենդեի մանկական հիշողություններից ծնված «Ոգիների տունը» (1982) դեբյուտային վեպը վառ, հարավամերիկյան գույներով պատկերում է Տրուեբա ընտանիքի պատմությունը՝ լի զվարճալի դրվագներով ու դրամատիկ զարգացումներով։ Այս ընտանիքի պատմության մեջ արտացոլվում է նաև մի ամբողջ երկրի՝ Չիլիի մի քանի տասնամյակների պատմությունը՝ մշակութային ու քաղաքական իր ողջ հարստությամբ և հակասականությամբ։ Այս վեպը շարունակում է մոգական ռեալիզմի ավանդույթները, որոնք ներկայացվում են կին հեղինակի դիտանկյունից։
«Ոզնու Նրբագեղությունը» վեպը ընթերցողի առջև բացում է Փարիզյան էլիտար շենքերից մեկի դռները, հնարավորություն տալիս ներսից ծանոթանալու դրա բնակիչներին, նրանց սովորություններին, տարօրինակություններին, թուլություններին։ Վեպի առանցքային հերոսներն են նույն շենքում բնակվող տասներկուամյա աղջնակն ու տան դռնապանուհին։ Գրականության, արվեստի, փիլիսոփայության և նրանց զրույցների և մտորումների միջոցով մենք խորամուխ ենք լինում կենսակարևոր բազում հարցերի մեջ։
Ջեյմս Մեթյու Բարրին Շոտլանդիայի պարծանքն է, մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի՝ Փիթր Փենի գրական կնքահայրը։ Անմայր ու անտուն տղայի կյանքը Բարրին վերածում է հրաշապատում զրույցի՝ փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց՝ ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզնից հեռու մի աշխարհում… Մեկ գավաթ բուրավետ տաք թե՛յ խմեք Քենսինգթոնի զբոսայգում։ Ծեր Շագանակենին Ձեր գավաթի մեջ մի քանի մեղրահամ ծաղկաթերթ կնետի… Լսո՞ւմ եք, Փիթր Փենն է, սքանչելի սաղմոսներ է երգում՝ հյուսած հեռավոր ծովի բույրից, մոլորված խավարի մրմունջից ու դեղին անմոռուկների հուշերից։ Նրա նվագից տրոփում են մատղաշ սոճիների փշապատ սրտերը, բալենին ծաղկաթափ է լինում...
Ճանաչված անգլիացի դետեկտիվ Քրիստոֆեր Բենքսը մանկությունն անց է կացրել Շանհայում, սակայն ծնողների՝ կասկածելի հանգամանքներում անհետանալուց հետո վերադարձել է հայրենիք։ Քրիստոֆերը միշտ երազել է բացահայտել ծնողների անհետացման առեղծվածը։ Վերջապես նա հնարավորություն ունի իրականացնելու իր վաղեմի երազանքը՝ ուղևորությունը դեպի Շանհայ, որտեղ նրան սպասում են անսպասելի բացահայտումներ:
Գիրքն ընդգրկում է անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի (մ. թ. ա. VIII դար) առաջին էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հին հունարեն բնագրից արևելահայերեն նոր ամբողջական թարգմանություն՝ ընդարձակ առաջաբանով և ծանոթագրություններով: Քիչ երկեր կան, որոնք իրենց նշա-նակությամբ ու եվրոպական մշակույթի վրա հսկայական ազդեցությամբ կարող են համե-մատելի լինել գրական այս անմահ կոթողի հետ։ «Իլիական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե՛ անտիկ աշխարհում, թե՛ միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե՛ նոր ժամանակներում: Իբրև էպոսի անգերազանցելի նմուշ, այն շարունակում է մեզ գերել ու հիացնել նաև այսօր: Կազմի առաջին էջին՝ «Հե÷եստոսն Աքիլլեսի համար իր կերտած զենք-զրահը տալիս է Թետիսին» («Իլիական», XVIII.614–615), մ.թ.ա. 490–480...
Փոքրիկ Ռոնյայի կյանքը փառահեղ սկսվեց և այդպես էլ շարունակվեց։ Թե՛ Մաթիսի բերդում, թե՛ անտառում նա հետազոտում էր բնությունը, ծանոթանում անտառի տարօրինակ արարածներին, բացահայտում էր կյանքի օրենքները՝ հաճախ ընդվզելով և ըմբոստանալով դրանց դեմ։ Նա դուրս է գալիս սեփական հոր դեմ՝ պաշտպանելու իր ընկերոջն ու իր գաղափարները։ Բնության մեջ մեծացող Ռոնյան ընդունում է մարդկանց ու կենդանական աշխարհի բոլոր արարածների՝ բնության բարիքներից հավասարապես օգտվելու իրավունքը և ստանձնում բնությունն անաղարտ պահպանելու պարտավորությունը։
14 – ամյա Իկարուսը ծնվել էր Փրոքսիմա աստղանավում, որն առանձնահատուկ առաքելություն ուներ։ Այն ճանապարհ էր ընկել դեպի մի այլ մոլորակ, որտեղից եկող ազդանշանները հաստատել էին. մենք մենակ չենք տիեզերքում։ Բայց 25 տրիլիոն մղոն ճանապարհը մի կյանքի ընթացքում անցնել հնարավոր չէ։ Մի քանի սերունդ պետք է ծնվի ու մահանա աստղանավում, մինչև մարդը մեկ այլ աշխարհ ոտք դնելու հնարավորություն ունենա։ Ու հանկարծ Աստղանավի նավապետը չքարտեզագրված Սև խոռոչ է նշմարում։ Իկարուսը այն բացահայտելու հնարավորությունը բաց թողնել չէր կարող…
«Սարսափի Արքա» Սթիվեն Քինգի «Փայլատակում» վեպը լույս է տեսել 1977 թվականին: Այն Քինգի թվով 3-րդ հաստ կազմով բեսթսելլերն է։ Գիրքը միանգամից հեղինակին մեծ հաջողություն է բերում՝ նրան դարձնելով սարսափ ժանրի լավագույն գրողներից մեկը: «Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնելու իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…
«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» Հարրի Փոթերը շարքի 5-րդ վեպն է: գրել է Ջոան Ռոուլինգը։ Այն ներառում է Հարրի Փոթերի պայքարը իր՝ Հոգվարթսի դպրոցում սովորելու 5-րդ տարում՝ ներառյալ լորդ Վոլդեմորտի հաղտնի վերադարձը, O.W.L. քննությունները և կախարդանքի նախարարությունը։ Վեպը հրատարակվել է 2003 թվականի հունիսի 21-ին Bloomsbury-ի կողմից Մեծ Բրիտանիայում։ Հրատարակման առաջին 24 ժամերի ընթացքում վաճառվել է գրքի 5 միլիոն օրինակ։ Սա վիպաշարի ամենաերկար գիրքն է։ Հարրի Փոթերն արդեն տասնհինգ տարեկան է: Ողջ ամառ նա մնում է մորաքրոջ տանը` մեկուսացած կախարդ հանրությունից և բոլորովինանտեղյակ կատարվող վերջին իրադարձություններին: Անգամ լավագույն ընկերները` Ռոնն ու Հերմայոնին, նրան չեն գրում: Դրզլիների ընտանիքը գնալով անտանելի է դառնում: Հարրիին համակում է վրդովմունք ու զայրույթ. նա պատրաստ է...
Հայրենասիրություն, հերոսություն, ողբերգություն, սեր, արկածներ, հայոց պատմության շրջադարձային էջեր ու մշտապես արդիական գաղափարներ. «Վերք Հայաստանի»: Հայ գրականության ամենանշանակալի վեպերից մեկն ընթերցողին է ներկայացվում գրական արևելահայերեն փոխադրությամբ և համապատասխան ծանոթագրություններով: «Վերքին» ծանոթ ընթերցողն այս հրատարակության միջոցով նորովի կհասկանա հանճարեղ վեպի շատ մանրամասներ, իսկ առաջին անգամ գրքին ծանոթացողը կբացահայտի հզոր շնչով գրված մի հրաշալի ստեղծագործություն, որը չի կորցրել իր արդիականությունը և մեծ հետաքրքրությամբ ընթերցվում է նաև այսօր: «Վերք Հայաստանի»-ն հայ նշանավոր գրող Խաչատուր Աբովյանի կողմից 1841 թվականին գրված պատմական վեպն է, հայոց ազգային ավետարաններից: Դասվում է այնպիսի հուշարձանների շարքը, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։ «Վերք Հայաստանի» վեպը բաղկացած է 3 մասից և...
Թեմատիկ սցենարներ մանկապարտեզի և տարրական դպրոցի համար: II թողարկում Ձեռնարկում ներկայացված են խմբային ցերեկույթների սցենարներ՝ նախատեսված նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերի և տարրական դասարանների համար: Սցենարները նվիրված են տարվա եղանակներին, ամանորյա տոներին, մեր մոլորակին, Այբբենարանի ավարտին, տարրական դպրոցի ավարտին… Սցենարներն ունեն արժեքային հենք և զարգացնող նշանակություն: Ձեռնարկը հասցեագրված է մանկապարտեզների դաստիարակներին և տարրական դպրոցի ուսուցիչներին: