Հայ գրող, արձակագիր և դրամատուրգ
(1933 – 2008)
Զորայր Խալափյանի առաջին ստեղծագործությունը «Հեղեղ» վիպակն է, որը լույս է տեսել «Սովետական գրականություն» ամսագրում 1962 թվականին։ Նրան մեծ ճանաչում է բերել «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» վեպը։ Այն թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն և լեհերեն։ Վեպում նկարագրվում է մի գավառական բժշկի կյանքը։ Հետագայում այդ վեպի հիման վրա նկարահանվել է համանուն բազմասերիանոց կինոնկարը, որի ռեժիսորն է եղել Առնոլդ Աղաբաբովը։