Էդգար Ռայս Բերոուզը մեծ ճանաչում է ստացել Տարզանի մասին վիպաշար գրելով։ Մեծ ազդեցություն է թողել գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրերի զարգացման վրա 20-րդ դարում։
Արկածային գրադարան շարքով լույս է տեսել և առաջին անգամ հայերեն է թարգմանվել Էդգար Ռայս Բերրոուզի «Տարզան. Կապիկների որդեգիրը» գիրքը, որը Տարզանի մասին պատմող գրքերի շարքի առաջին գիրքն է։ «Տարզան. կապիկների որդեգիրը» գիրքը ամերիկացի գրող Էդգար Ռայս Բերրոուզի (1875-1950) ստեղծած Տարզանի՝ մարդ-կապիկի մասին պատմող վիպաշարի (քսաներկու պատմություններ) առաջին գիրքն է, որում պատմվում է անգլիացի մի ազնվականի որդու՝ Ջոն Գրեյսթոքի (նույն ինքը՝ Տարզանի) կյանքի պատմությունը լույս աշխարհ գալու պահից մինչև քաղաքակրթության մեջ հայտնվելը։ Նա անակնկալ սիրո ազդեցության ներքո աստիճանաբար վերածվում է իսկական ջենթլմենի։ Գրական գործունեության ընթացքում Է․ Բերրոուզը ընդհանուր առմամբ Տարզանի մասին գրել է քսաներկու պատմություններ, որոնք հետագայում բազմիցս էկրանավորվել են։ Goodreads