Անգլիացի բանաստեղծուհի և վիպասան
(1818 – 1848)
Էմիլի Բրոնթեն առավելապես հայտնի է «Մոլեգին հողմերի դարավանդ» վեպով։ Ներկայումս գնալով ավելի ու ավելի մեծ ճանաչում է ստանում նրա բանաստեղծական արվեստը։ «Հիշողություն» , «Գերին» , «Երկչոտ չէ իմ հոգին» և այլ բանաստեղծությունները թույլ են տալիս դասել նրան Բլեյքի, Շելլիի և Բայրոնի մակարդակի գրողների շարքին։