Մարի Կյուրին բոլոր ժամանակների ամենաազդեցիկ գիտնականներից մեկն է: Նա Նոբելյան մրցանակի արժանացած առաջին կինն է և կանանցից միակը, որը Նոբելյան մրցանակներ է ստացել երկու՝ ֆիզիկայի և քիմիայի բնագավառում: Մարի Կյուրին հայտնաբերել է ռադիոակտիվությունը և մեկընդմիշտ փոխել բժշկության ընթացքը:
«Ալքիմիկոսի «ոսկե» ափսեն». Մենք սովոր ենք հարվածային գործիքների մեջ ծնծղաներ տեսնել, լսել դրանց ձայնը երաժշության կատարման ընթացքում: Իսկ ինչպե՞ս են դրանք ստեղծվել: Ո՞վ է եղել ծնծղա ստեղծող այդ հմուտ վարպետը: Վաղուց, շատ վաղուց, մի քանի հարյուր տարի առաջ՝ 17-րդ դարում, Թուրքիայում Ավետիս անունով մի մարդ էր ապրում…
«Պրպտուն խելքը կգտնի ելքը». Այսօր դժվար է պատկերացնել, բայց ժամանակին մարդիկ տներում հոսող ջուր չունեին ու աշխատում էին քիչ սպասքով բավարարվել: Ախր աման լվանալը մեծ պատմություն էր. պետք էր գետից կամ լճից, կամ լավագույն դեպքում ջրհորից դույլերով ջուր կրել…
«Գաղտնի ծածկագիրը. Սեմյուել Մորզե». Գիտե՞ս արդյոք, որ հնարավոր է հաղորդակցվել միայն կետերի ու գծիկների միջոցով: Դա գերգաղտնի մի ծածկագիր է, որն այսօր քչերին է ծանոթ, և որը կրում է Սեմյուել Մորզեի անունը. մի մարդու, ով հայտնագործեց նաև հեռագիրը: Եթե մի օր ուզենաս տպավորություն գործել քո ընկերների վրա և դառնալ իսկական Ջեյմս Բոնդ, դու գիտես, թե ինչ է պետք անել` օգտագործել Մորզեի այբուբենը: Գրքույկը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների, ինչու չէ` նաև մեծահասակների համար:
Լավ կլիներ, որ դու այնքան սիրեիր մաթեմատիկան, որքան նա: Գալիլեո Գալիլեյ ը հիացած էր թվերով: Նա նաև սովորություն ուներ «հարցակոխ» անել ամեն մեկին ամեն ինչի մասին: Եթե այդպես չլիներ, եթե նա լռեր, ապա գուցե չհայտնագործեր, որ, ի վերջո, Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը, ոչ թե հակառակը, ինչպես այն ժամանակներում կարծում էին բոլորը:
«Եղիցի լույս». Հրաշագործ Թոմաս Էդիսոնը բոլոր ժամանակների մեծ գյուտարարներից մեկն է: Նա դպրոց գրեթե չէր հաճախել, բայց այնքան խելացի էր, որ հարյուրավոր հայտնագործություններ արեց: Նա, ըստ էության, իսկական լամպի ջին էր: Ի դեպ, էլեկտրական լույսը մարդկանց տուն հասցնելը նրա հղացած լավագույն գաղափարն էր: Եվ, բարեբախտաբար, միակը չէր:
Սողոմոնը շատ վաղ էր որբացել, բայց 12 տարեկանում բախտը նրան ժպտաց. 20 երեխաների միջև վիճակահանությամբ նրան ընտրեցին Էջմիածնում աշակերտելու: Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին, որը նրա հետ հայերեն խոսեց: Տղան ոչինչ չհասկացավ. տանը միայն թուրքերեն էին խոսել, և կաթողիկոսին սա դուր չեկավ: Սողոմոնը հանդգնեց հակաճառել. դրա համար էլ եկել է սովորելու, ու երգեց: Երգելիս նկատեց, որ կաթողիկոսի աչքերն արցունք էին լցվել: Այսպես նա Գևորգյան ճեմարանի ուսանող դարձավ, իսկ ավարտելուց հետո նրան ճեմարանում երաժշտության ուսուցիչ նշանակեցին, ապա, քիչ անց, ձեռնադրեցին վարդապետ, որից հետո բոլորնը նրան որպես Կոմիտաս վարդապետ գիտեին:
Աշխարհի ամենակարևոր, նշանակալից գյուտերը կատարվել են, որովհետև ծագել է դրանց անհրաժեշտությունը: Այսպիսի մի հայտնագործույթւոն էր նաև բանկոմատի՝ կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի գյուտը:
Ո՞վ չի երազել թռչելու մասին. ոչ թե ուղղակի սավառնելու, այլ հեռու մոլորակներ հասնելու և, ո՞վ իմանա, մեզ նման կամ մեզնից տարբեր բանական էակների հանդիպելու մասին: Իսկ ի՞նչ է պետք, որ երազն իրականություն դառնա: Բոլորիս նման այս երազներով էր տարված և Իլոն Մասք անունով մի տղա: Բայց նա երազում էր նաև դրանք իրագործել։
Հինավուրց ժամանակներից մարդիկ երազել են թռչել: Երազանքը սկզբում հեքիաթների ու առասպելների ձևով են պատմել, բայց երբեք չեն դադարել հուսալուց, որ մի օր իրենք էլ կկարողանան թռչունի պես օդ բարձրանալ: Սկզբում թռչուններին նմանակելով՝ մարմնին թևեր են հարմարեցրել, հետո սկսել են աշտարակներից ցատկել… Ի վերջո մարդուն հաջողվել է թռչել սովորել, բայց ոչ թե մկանների, այլ իր բանականության ուժով:
Կյանքը վերջավոր է, և լավ է, որ այդպես է: Հինը, վերանալով, նորի համար տեղ է բացում: Ցավում եմ, որ պիտի ասեմ, բայց ժամանակը քիչ է: Մի՛ մոռացեք: Ուրիշի կյանքով ապրելու վրա ձեր ժամանակը մի՛ վատնեք: Անառարկելի համարվող դրույթների ծուղակը մի՛ ընկեք, սա նույնն է, թե ուրիշի մտքով ապրեք: Մի՛ թողեք, որ ուրիշների կարծիքը ձեր ներքին ձայնը խլացնի: Կարևորը`ձեր սրտին ու բնազդին հետևելու քաջություն ունեցեք: Չգիտեմ ոնց, բայց այս երկուսը հաստա՛տ գիտեն, թե ինչ կուզեք դառնալ: մնացածը երկրորդական է:
Ժամանակի ընթացքում եղած հիվանդություններին շարունակ նորերն էին ավելանում, ու շատ երկար չէր հաջողվում դրանց առաջն առնել: Բժիշկներին մարդու մարմինը ներսից զննելու «պատուհան» էր պետք: Շուրջ քառորդ դար առաջ՝ 1977 թվականին Ռեյմոնդ Վահան Դամադյան անունով մի բժիշկ ելք առաջարկեց: Նրան հաջողվեց ստեղծել այն «պատուհանը»՝ հրաշագործ մի սարք, որի միջոցով բժիշկները կարողանալու իէն տեսնել, թե ինչ է կատարվում մարմնի ներսում:
Դժվար է հավատալ, որ այսօր մեր կյանքում անփոխարինելի ու սովորական դարձած շատ բաներ նախկինում չեն եղել: Բայց փոխարենը միշտ եղել են երազել սիրող մարդիկ: Մարդիկ, որ շատ են կարդացել ու հավատացել են, որ հեքիաթները կարող են իրականություն դառնալ:
Աշնանային մի տաք գիշեր Իսահակը, նստած խնձորենու տակ, հիանում էր Լուսնով: Սակայն մտքի թելը կտրվեց, երբ մի խնձոր ընկավ գլխին: Լավ: Իրականում չգիտենք, թե այն իրոք ընկավ գլխին, թե ոչ: Հավաստի էր, որ նա մտածում էր այն մասին, թե ինչի հետևանքով է խնձորն ընկնում ծառից, և այն, որ որ երիտասարդ Իսահակը բացահայտեց չափազանց կարևոր մի երևույթ`գրավիտացիան:
Կար-չկար մի գեղջուկ տղա կար, որը սիրում էր մեխանիկան և ուզում էր ճարտարագետ դառնալ: Հենրի Ֆորդը մեծ գյուտարար չէր, բայց ստեղծեց այնպիսի ավտոմեքենա, որ հասանելի լիներ բոլորին՝ պարզ, գեղեցիկ, ամուր, դիմացկուն, վարելու համար դյուրին և դեռ մի բան էլ էժան: Նրա երազանքն էր, որ բոլորը մեքենա ունենան:
Նախքան նամականիշի հայտնագործումը նամակ ստանալը լուրջ անհարմարություն էր, քանի որ նամակդ փոստարկղում չէր հայտնվի, մինչև չվճարեիր: Բացի դրանից, աղքատները չէին կարող լուր ստանալ հեռվում ապրող ընկերներից կամ հարազատներից, քանի որ փոստային ծառայությունը չափազանց թանկ էր: Լավ է, որ Ռոուլենդ Հիլլը լուծեց այդ խնդիրը…
Ալֆրեդ Նոբելն արդեն մեծ էր, երբ բացահայտեց, որ պայթուցիկներ է սիրում: Ամեն ինչ սկսվեց նիտրոգլիցերինից, որը շատ վտանգավոր հեղուկ է: Հետո եղան պայթյուններն ու գյուտերը. դինամիտ, վառոդ և նույնիսկ դոնդողի մի տեսակ, որն այնքա՜ն հզոր էր, որ կարող էր պայթեցնել անգամ ամենակարծր ժայռը: Համա թե պայթուցիկ հանճար ուներ մեր գյուտարարը:
Ամեն ինչ սկսվել էր մեկ տարի առաջ, երբ Օգյուստի ու Լուիի հայրը գնեց կինետոսկոպ՝ Թոմաս Էդիսոնի գյուտը, որը հեռադիտակով տուփ էր, որտեղից հետաքրքրասերները կարող են աչք գցել ու դիտել իրական նկարները շարժման մեջ: Այն աշխատում էր այս եղանակով. նրանք գործի են դնում մեքենան, և նկարները սկսում են վազել աչքերի առաջ:
Համեստ, հասարակ ու ոչ սնափառ Պաստյորը սովորություն ուներ ասելու, թե աշխատում է միայն մարդկությանն օգնելու համար: Սակայն միայն դա չէր: Իրականում այն, որ նրա երկու երեխաները շատ վաղ տարիքում մահացել էին որովայնային տիֆից, արդարացնում էր Պաստյորի նվիրվածությունը բժշկությանը և միկրոբների հարուցած հիվանդությունների վերաբերյալ ուսումնասիրություններին:
Ամեն ինչ, մինչև իսկ մենք, կազմված ենք ատոմներից: Նրանք իրար մեջ «ամուսնանում են» մոլեկուլներ ստեղծելու համար, որոնք էլ իրենց հերթին ձեռք են մեկնում մյուս մոլեկուլներին:
Քեզ ենք ներկայացնում μոլոր ժամանակների ամենամեծ հանճարներից մեկին` Լեոնարդո դա Վինչիին: Նա իր ժամանակից շատ առաջ անցած մարդ էր, այդ պատճառով շատերը նրա հայտնագործությունները չէին հասկանում: Իրականում Լեոնարդոն բոլորովին էլ դյուրին կյանք չի ունեցել: Պատկերացրու, որ նրա մեծագույն երազանքը թռչելն էր: Արդյո՞ք դա նրան հաջողվեց: Կարդա՛ և կիմանաս… Գրքույկը նախատեսված է միջին տարիքի դպրոցականների, ինչու չէ`նաև մեծահասակների համար:
Շա՞տ կզարմանաս, եթե ասեմ, որ դեղաբուժության մեջ ամենակարևոր հայտնագործություններից մեկը կատարվել է բորբոսի շնորհիվ: Թվում է նույնիսկ, թե այդ փոքրիկ սնկիկները մեր բարեկամներն են: Հենց այդպես էր կարծում Ալեքսանդր Ֆլեմինգը, ում հաջողվեց դրանցից ստանալ մի կարևոր հակաբիոտիկ` պենիցիլինը:
Գիրքը պատմում է Գուլիերմո Մարկոնիի մասին, ով սկսեց նրանից, որ ցանկացավ իմանալ, թե արդյոք ձայները լողում են օդում, և ավարտեց նրանով, որ հայտնագործեց առանց լարերի հեռագիրը, ավելի պարզ ասած` ռադիոն: Սիրելի երեխաներ, իսկ դուք սիրո՞ւմ եք արդյոք ռադիո ունկնդրել:Ուզում ե՞ք իմանալ, թե ինչպես են ձայները ձեր տուն հասնում: Եվ գիտե՞ք արդյոք, որ անցյալում ռադիոն բոլոր ընտանիքների «սիրելի որդյակն» էր:
Գուցե այն պատճառով, որ մանուկ հասակում նա շատ ամաչկոտ էր, ոչ մեկի մտքով չէր անցնում, թե ապագայում մեծ գործարար կդառնա: Խոսքը Բիլ Գեյթսի մասին է, ով դեռ պատանի հասակում հիմնեց ինֆորմատիկայի աշխարհում ամենամեծ հաստատությունը` Microsoft–ը, որն անհատական համակարգիչը դարձրեց այն, ինչն այսօր քո սեղանին է: