«Վալոնյան գիշերը» պիեսների ժողովածուն ներառում է հեղինակի չորս գործերը՝ «Վալոնյան գիշերը», «Սատանայի դպրոցը», «Ֆրեդերիկ կամ հանցագործության զբոսայգի», «Հյուրանոց երկու աշխարհների միջեւ»: Զարմանալիորեն քաղցր պատմություններ են, թողնում են հաճելի հետհամ: Շմիտն արդարացնում է այն ակնկալիքները, որոնք ունենք իրենից՝ ստիպելով մեզ մտածել կյանքի եւ այն մասին, թե ինչ ենք անելու դրա հետ: Նրա հումորը երբեմն հասնում է ֆարսի, որ մշտապես ներկայացվում է նրբագեղությամբ: Գրողի մեծ արժանիքն է ճակատագրի եւ կյանքի կամայականություններին, անբացատրելի առեղծվածներին վարպետորեն անդրադառնալը:
Օսկար անունով 10-ամյա տղան քաղցկեղ ունի: Նա պատմում է հիվանդանոցում իր կյանքի մասին: Այստեղ երեխաներին խնամում են բուժքույրերը՝ Վարդագույն տիկինները: Օսկարի համար Վարդագույն տիկինը (Տատիկ Ռոուզը) դարձավ երկրորդ մայրը։ Երբ Օսկարը իմանում է, որ իրեն մնացել է ապրելու 12 օր, Ռոուզ տատիկը նրան առաջարկում է հետևյալ խաղը՝ ամեն օրը հաշվվում է որպես 10 տարի։ Օսկարը Աստծուն ուղղված նամակում նկարագրում է իր ապրած յուրաքանչյուր օրը՝ խոսելով իր ենթադրյալ կյանքի տարբեր ժամանակաշրջանների մասին։ Գիրքը Goodreads-ում