Թանա Ֆրենչի դեբյուտային «Անտառում» վեպը (2007 թվական), լինելով հոգեբանական առեղծված, հաղթել է Edgar, Anthony, Macavity, և Barry մրցանակներ՝ որպես լավագույն առաջին վեպ։ Թանան ապրում է Դուբլինում։
Արևմտյան Իռլանդիայի ամենագեղեցիկ ծայրամասերից, հանգիստ գյուղական կյանք… Այս օրերում հազվագյուտ հանդիպող ներդաշնակություն: Միջին տարիքի նախկին ոստիկան Քելվին Հուփերը Չիկագոյից տեղափոխվում է կղզի՝ երազելով գեղատեսիլ լանդշաֆտների, մաքուր օդի, խաղաղության և սրամիտ տեղացիների հետ անկեղծ զրույցների մասին, բայց ի վերջո ստանձնում է այն աշխատանքը, որից ապարդյուն փորձել է փախչել։ Տեղացի մի դեռահաս է դիմում նրան՝ օգնելու գտնել իր անհետ կորած եղբորը, քանի որ գյուղում ոչ ոքի, ու առավել ևս ոստիկաններին, կարծես թե չի հետաքրքրում այս հարցը։ Ինչ-որ բան այն չէ այս կողմերում, և Քելը պետք է պարզի, թե ինչը։ Goodreads