Իռնա Վան Զիլի առաջին վեպը՝ «Ձուկ-մարդասպանը», լույս է տեսել 2016 թվականին հանրահայտ «Penguin» հրատարակչության կողմից: Գիրքը հեղինակին միանգամից հաջողություն բերեց՝ դառնալով բեսթսելլեր: Ավելի ուշ այն թարգմանվեց բազմաթիվ լեզուներով:
Իռնա վան Զիլի «Արյունաքար» դետեկտիվ վեպում գործողությունները զարգանում են աննախադեպ արագությամբ ու ծավալվում սկզբում Լոնդոնում, հետո Հերմանուսում, այնուհետև տեղափոխվում Քեյփթաուն, իսկ հետո նաև՝ Անտվերպեն, և այդպես անընդհատ: Խուզարկու սերժանտ Սթորմ վան Մերվեի մայրը պատահմամբ չէր ընկել գնացքի տակ…Այս դեպքին նախորդող ու հաջորդող սպանության բոլոր փորձերի ու սպանությունների պատճառն ու նպատակը կարմիր ադամանդի փնտրտուքն է, ադամանդների մաքսանենգությունը, իսկ դրանց հետևում՝ կոռուպցիայի մեջ թաթախված գործարար ու աշխարհը «վերափոխել» փորձող կեղծ մարգարեն: Goodreads