Ամերիկահունգար գործարար
(Ծնվ. 1972)
Լասլո Բոկը Humu ընկերության համահիմնադիրն է ու գործադիր տնօրենը: Նախկինում աշխատել է որպես Google-ի մարդկային ռեսուրսների կառավարման գծով ավագ փոխնախագահ: Նախքան Google-ին միանալը Բոկը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել General Electric-ում, կառավարման հարցերով խորհրդատու եղել McKinsey & Company-ում, պաշտոններ զբաղեցրել ստարտափ և հասարակական կառույցներում: