Լինա Ջոնսը հնարված կերպար է, ով իրենից ներկայացնում է մի շարք գրողների կազմված խումբ: Սա HarperCollins-ի և Թայբեր Ջոնսի նախաձեռնությունն է: Հեղինակների իրական անունները չեն հրապարակվում, և նրանք կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել:
Ագաթա Օդլին նոր գործ է ստանձնել։ Ազգային պատկերասրահի մի աշխատակից ասես գետնի տակն անցած լինի։ Խուզարկության ընթացքը պարզում է, որ գործը շատ ավելի մութ է, քան Ագաթան կպատկերացներ։ Ագաթայի հետ ճամփորդե՛ք անտեսանելի Լոնդոնի զարտուղի կածաններով, որ ձեզ ուղիղ մութ գաղտնիքների խառնարանը կհասցնեն։ Goodreads
Ձեր առեղծվածները հօդս կցնդեն… Սա վարպետ խուզարկուի մասին սրտատրոփ պատմություններից երկրորդն է: Ագաթա օդլին հերթական աղմկահարույց գործի մեջ է թաթախվել՝ հիմա էլ Բրիտանական թանգարանում կատարված սպանության: Բայց ոճիրի հանգամանքները պրպտելիս նա սկսում է կասկածել, որ Լոնդոնի ընդերքում շատ ավելի խոր դավեր են նյութվում, դավեր՝ մետրոյի լքված կայարանի, հանդիսավոր հրավառության և հինգ հազար տոննա ձուլածո ոսկու շուրջ: Բախտի բերմամաբ՝ Ագաթան նորից հետքը բռնել է… Goodreads
Ձեր առեղծվածները հօդս կցնդեն… Կարդացեք հանճարեղ խուզարկուի գործերից առաջինը: Ագաթա Օդլին ծնված օրից իրեն խուզարկու է համարել. պարզապես սպասում էր, որ ձեռքը մի դարակազմիկ գործ ընկնի: Իսկ Լոնդոնը փրկելուց ավելի դարակազմիկ ի՞նչը պիտի լիներ: Սենյակը լիքը սիրված խուզարկուների գրքեր, Լոնդոնի բոլոր ծակուծուկերը տանող գաղտնի բանալին ձեռքին՝ Ագաթային էլ ի՞նչ է պետք լոնդոնյան հանցագործ աշխարհի խորհրդավոր անցուդարձերը բացահայտելու համար: Բայց պարզվում է, որ բոլոր մարդիկ կարծես դիմակ են հագել. ու՞մ վստահի… Goodreads