Լի Ստրոբելը գրել է մի քանի գիրք, որոնցից չորսն արժանացել են ECPA քրիստոնեական գրքերի մրցանակի: PAX TV-ի եթերում նա վարում էր «Հավատքը կրակի տակ» հաղորդաշարը: Երկար տարիներ աշխատել է որպես հետաքննող լրագրող:
Փորձառու լրագրողը հետաքննում է պատմության մեջ ամենամեծ առեղծվածը՝ կա՞ հավաստի ապացույց, որ Հիսուս Նազովրեցին իսկապես Աստծո որդին է: Վերանայելով իր հոգևոր ճամփորդությունն աթեիզմից մինչև հավատ՝ Chicago Tribune-ի քրեական բաժնի նախկին խմբագիր Լի Ստրոբելը հարցաքննում է ճանաչված դոկտորների, որոնք դասավանդում են Քեմբրիջի, Փրինսթոնի համալսարաններում և այլ բարձրագույն կրթական հաստատություններում: Ստրոբելը նրանց հարցնում է՝ որքա՞ն վստահելի է Նոր Կտակարանը, Աստվածաշնչից դուրս կա՞ն Հիսուսի գոյության ապացույցներ, ինչո՞ւ է հարությունն իրական իրադարձություն եղել: «Ոսկե մեդալի» արժանացած այս գիրքն ընթերցվում է գրավիչ վեպի պես, բայց այն գեղարվեստական չէ, այլ ճշմարտության փնտրտուք: Goodreads