Տաթևն ու Արամը մի օր պատահաբար հայտնաբերում են, որ տան ծխատար խողովակը իրենց տեղափոխում է բոլորովին նոր աշխարհ՝ ճապիճուկների երկիրը: Այս անսովոր երկրում ժամանակի բոլորովին այլ օրենքներ են գործում «Ժամիժուկ»-ի օգնությամբ: Ճապիճուկների երկիր ուղևորությունը երեխաներին օգնում Է հասկանալ, որ ժամանակը միագիծ չէ, իսկ նրա անցողիկության հետ հաշտվելը հնարավոր է միայն հիշողությունների ու երևակայության միջոցով: «Ճապիճուկներ»-ը պատմություն է կյանքի անցումային պահերի մասին, երբ մենք դեռ փոքր ենք, բայց արդեն մի քիչ էլ ավելի մեծ…