«Վալոնյան գիշերը» պիեսների ժողովածուն ներառում է հեղինակի չորս գործերը՝ «Վալոնյան գիշերը», «Սատանայի դպրոցը», «Ֆրեդերիկ կամ հանցագործության զբոսայգի», «Հյուրանոց երկու աշխարհների միջեւ»: Զարմանալիորեն քաղցր պատմություններ են, թողնում են հաճելի հետհամ: Շմիտն արդարացնում է այն ակնկալիքները, որոնք ունենք իրենից՝ ստիպելով մեզ մտածել կյանքի եւ այն մասին, թե ինչ ենք անելու դրա հետ: Նրա հումորը երբեմն հասնում է ֆարսի, որ մշտապես ներկայացվում է նրբագեղությամբ: Գրողի մեծ արժանիքն է ճակատագրի եւ կյանքի կամայականություններին, անբացատրելի առեղծվածներին վարպետորեն անդրադառնալը:
«Մողեսը տապանաքարին» վեպը խորհրդանիշներով եւ ակնարկներով լի տեքստ է։ Այն պատկերում է անցյալի եւ ներկայի, հիշողության եւ մոռացության, մահվան եւ կյանքի` մշտապես արդիական հակամարտությունը։ Պատմողը գիտակցաբար հրաժարվում է մոռանալուց մանկության ցնցումները, երիտասարդության հիասթափություններն ու ցավերը, նույնիսկ եթե դրանք անտանելի են դարձնում իր գոյությունը։ Գլխավոր հերոսն անցյալի պատկերներով, տխրությամբ, երազանքներով, սիրով ու մենությամբ լի մարդ է, որի կյանքը նման է խճանկարի ցրված կտորների։ Նրա մտքերի, զգացմունքների եւ հույզերի փոթորկում ընդգծվում են վեպի հիմնական դրամատուրգիական գծերը։ Առաջինը պատմողի ընկերոջ՝ նկարիչ Գիգոյի ողբերգական կյանքն ու մահն է, երկրորդը՝ հերոսի եւ իր մոր նուրբ հարաբերությունները։ Goodreads
Գլխավոր հերոսուհին՝ մայրը, միտումնավոր զրկում է դստերը մայրական կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն եւ շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը։ Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրում մարդկանց։ Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից եւ...
«Երեւան հյուրանոցը» բանաստեղծությունների ժողովածու է՝ նվիրված բանաստեղծի ծննդյան 70-ամյակին։ Գիրքը 2003 թվականի համանուն ժողովածուի թեթեւակիորեն խմբագրված վերահրատարակումն է՝ համալրված ձեռագիր եւ մինչ օրս անտիպ բանաստեղծությունների ընտրանիով: Անտիպները վերցված են երկու կարմիր գրքույկներից, որոնցում հեղինակն առանց հատուկ հաճախականության եւ ընդմիջումներով գրել է դեռեւս 1980-ականներից։ Գրքի կազմողը եւ խմբագիրը, ինչպես նաեւ առաջաբանի հեղինակը Սեդա Շեկոյանն է՝ բանաստեղծի դուստրը:
«Հացի փորձություն» ժողովածուն Վազգեն Սարգսյանի պատմվածքների ընտրանի է: Նրա գրականությունը սկիզբ ու սնունդ է առնում արարատյան ֆոլկլորից: Ազգային հյուսվածքով ստեղծագործությունները մարդու մասին են, նրա առօրյա հոգսի ու փոքր պատմությունների: Հայրենի գույների և բնության մեջ մարմնեղացող տեքստերում մանրուքներն ու շարժումները ճշգրիտ տեղ ու նշանակություն ունեն: Սարգսյանի արձակին բնորորշ են զինվորականին վայել կառուցիկությունը, կենսահյութը և դառնածիծաղ հումորը: «Վազգենի ամբողջ գրականությունը կոչ է. մի՛ ոչնչացրեք այն, ինչն այլևս չի վերականգնվի»,- գրել է Հովիկ Չարխչյանը:
Օսկար անունով 10-ամյա տղան քաղցկեղ ունի: Նա պատմում է հիվանդանոցում իր կյանքի մասին: Այստեղ երեխաներին խնամում են բուժքույրերը՝ Վարդագույն տիկինները: Օսկարի համար Վարդագույն տիկինը (Տատիկ Ռոուզը) դարձավ երկրորդ մայրը։ Երբ Օսկարը իմանում է, որ իրեն մնացել է ապրելու 12 օր, Ռոուզ տատիկը նրան առաջարկում է հետևյալ խաղը՝ ամեն օրը հաշվվում է որպես 10 տարի։ Օսկարը Աստծուն ուղղված նամակում նկարագրում է իր ապրած յուրաքանչյուր օրը՝ խոսելով իր ենթադրյալ կյանքի տարբեր ժամանակաշրջանների մասին։ Գիրքը Goodreads-ում
Սիրային բանաստեղծությունների «Մեղմություն» ժողովածուն ներկայացնում է գրողի ստեղծագործական ուղու զարգացումները, անձնական ապրումները և հույզերի բյուրեղությունը, պատկերավորման լայն գունապնակը: Մարդու ձգտումների, երազանքների, հուսախաբությունների արտահայտությունն է Տերյանի ուրբանիստական քնարերգությունը, որտեղ բառերը թափանցիկ են, երաժշտական և շլացնում են ընթերցողին գույներով ու ձայներով:
«Վերնատուն»-ը լույս է ընծայել «Սիրային աֆորիզմներ» ժողովածուն, որը ներառում է գրականության և արվեստի, գիտության և այլ ոլորտների նշանավոր ներկայացուցիչների մտքերը, իմաստախոսությունները սիրո մասին:
«Վերնատուն»-ը լույս է ընծայել գրականության և արվեստի մյուս ոլորտների կարևոր ներկայացուցիչների «Սիրային նամակներ»-ը: Էպիստոլյար ժանրի այս տեքստերը, որոնք բնորոշ էին հատկապես նախորդ դարերին, գրեթե մոռացվել են մեր օրերում։ Նախկինում նամակները ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց էին, այլև խոստովանական տեքստեր, որոնք արտահայտել են հեղինակների անկեղծ մտքերն ու ցանկությունները։ Կարդալով ժողովածուն՝ կտեսնենք, որ մարդկությունը չի փոխվել վերջին հազարամյակում. նրա առօրյան շարունակում են կազմել ընտանեկան խնդիրները, ապրուստի հոգսը, սերը, երջանկության ակնթարթները, խանդը, բաժանումները, տառապանքները։ Գիրքը փաստում է, որ նամակներում գրավիչը գրական տաղանդը չէ, այլ հասցեատիրոջ հանդեպ տածած զգացմունքներն ու պատասխան նամակի սպասման թրթիռը։ Այս տեքստերի ստվար մասը հայտնի է դարձել հանրությանը հեղինակների մահից...
«Մեդեան և իր զավակները» վեպը նոր «ընտանեկան վեպի» կառուցման ամենահետաքրքիր փորձերից է։ Գրքում միահյուսված են մասնավոր անձի կյանքը պատմելու հեղինակի անգերազանցելի ունակությունները, դիցաբանական շերտերին ազատ տիրապետելը, արդիականությունը և նույնիսկ գաղափարականությունը։ Գլխավոր հերոսուհին՝ անզավակ Մեդեա Սինոպլին` անտիկ Մեդեայի անվանակիցը, մի յուրօրինակ աստվածություն է մեծ, բազմաճյուղ ընտանիքի համար։ Բայց նա չի սպանում, այլ հավաքում է, միացնում, իր արյամբ սոսնձում ներընտանեկան փխրուն հարաբերությունները։
«Երկիր Նաիրի»-ն նվիրված է Եղիշե Չարենցի հայրենի քաղաքին՝ Կարսին, որտեղ անցել է նրա պատանեկությունը։ Քաղաքի անկումից հետո Չարենցը գրել է նրա վերջին տարիների պատմությունը, որում Կարսը կարծես կորստի խորհրդանիշ է։ Տեքստում երգիծականն ու ողբերգականը միահյուսվում են քաղաքական և պատմական իրադրություններին: Առաջին աշխարհամարտի թնջուկում և հետայդու քաղաքը ներկայանում է որպես արևելյան և արևմտյան, պահպանողական և ազատական գաղափարների բախումների թատերաբեմ։ «Երկիր Նաիրի»-ն հեղինակի օրոք հրատարակվել է չորս, մահից հետո վերախմբագրվել երկու անգամ՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակումներ: Հետչարենցյան ընթացքում վեպն առաջին անգամ է լույս տեսնում գրողի խմբագրած տարբերակով, նախորդ հրատարակությունների քննությամբ և ամենից ստվարաթիվ ծանոթագրություններով։
«Անսովոր ուժեր» գիրքը ներկայացնում է քսաներորդ դարասկզբի Արգենտինայում ամենահայտնի հեղինակներից մեկի՝ Լեոպոլդո Լուգոնեսի տասներկու պատմվածքները և տիեզերքի ծագման տեսությունը, մի հեղինակ, որ մեծ ազդեցություն է թողել Օրասիո Կիրոգայի, Խորխե Լուիս Բորխեսի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչների վրա, համարվում է լատինամերիկյան մոդեռնիզմի հիմադիրներից մեկը և գիտաֆանտաստիկ գրականության նախահայրը: Եվ ամենևին պատահական չէ, որ շատերը նրան «արգենտինացի Պո» են անվանում: Ժողովածուի պատմվածքներն առնչվում են գիտության տարբեր բնագավառներին, առասպելաբանությունը, աստվածաշնչյան պատմություններին, սնոտիապաշտությանը:
«Կատաղած խաղալիք» ինքնակենսագրական վեպը քսաներորդ դարասկզբի Բուենոս Այրեսում տիրող քաոսի արտացոլանք է: Վեպի հերոսը՝ Սիլվիո Աստիերը, դպրոցից հեռացված, սակայն խելացի, ընթերցասեր պատանի է, որը նվաստացման խոր զգացում է ապրում իր աղքատությունից եւ ամեն գնով փորձում դուրս պրծնել նրա ճիրաններից: Բայց ամեն անգամ ապարդյուն ջանքերից հետո, երբ մեկ առ մեկ ձախողվում են նրա ծրագրերը, է՛լ ավելի մռայլ հոռետեսության գիրկն է ընկնում եւ հասկանալով, որ չի կարողանում պոկվել իրեն ճնշող հասարակությունից՝ բախտի կատաղած խաղալիք է զգում իրեն:
«Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը գրգռում է ընթերցողի երեւակայությունը։ Այն մեզ թույլ է տալիս ապրել կյանքերով, որ մերը չեն։ Բրունոյի եւ Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մենք նորովի ենք ընկալում Հոլոքոսթը։ Այս վիպակի ավարտի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաեւ գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ՝ թարմ հայացքով ու տեսանկյունից նայել կյանքի իրողություններին։ Այս գիրքն արժե կարդալ, քննարկել ու պահել սրտում։ «Զոլավոր գիշերազգեստով տղան» (անգլ.՝ The Boy in the Striped Pyjamas), իռլանդացի գրող Ջոն Բոյնի վեպը։ Առաջին գիրքը լույս է տեսել 2006 թվականի հունվարի 5-ին։ Ջոն Բոյնն այս գիրքը նվիրել է...
«Տղան լեռան գագաթին» գիրքը իշխանության հասնելու հմայքի և երիտասարդների վարքի մասին ազդեցիկ պատմություն է՝ լի կյանքը դառնացնող ցավով և զղջումով: Անհնար է մի կողմ դնել վերին աստիճանի տխուր և նույնքան շքեղ այս պատմությունը: Բոյնն իր տարերքի մեջ է, երբ ուսումնասիրում է մեղքն ու մեղավորությունը։
«Զուլալի» գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող եւ անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում… «Նրանք կուղեկցեն ինձ այնտեղ, ուր ամպերը ճեփ-ճերմակ են, ու հողը բուրում է ասես անձրևից հետո… Այնտեղ գետերը թավշյա ու գորովալի հուն ունեն, իսկ բաց մանուշակագույն լալազարները ձեռքի ափի մեջ թողնում են իրենց նուրբ թերթիկների հետքերը: Հերիք է՝ ձեռքդ թափ տաս, ու այդ ծաղկաթերթիկները մեծ թևերով թիթեռնիկների են վերածվում, ճախրում երկինք: Իսկ այնտեղ քամիները փաղաքուշ են ու խոնարհ,...